Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի կալանքը վերացնելու միջնորդություն ներկայացվեց (Տեսանյութ)

Հոկտեմբեր 13,2017 15:33

«Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների» գործով դատական նիստում այսօր ամբաստանյալներից Ժիրայր Սեֆիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց նաեւ Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը վերացնելու մասին միջնորդություն: «Հիմքեր չկան նրան անազատության մեջ պահելու: Նա թույլ չի տվել այնպիսի արարք, որը հիմք կտա ենթադրելու, թե նա կխոչընդոտի գործի քննությանը կամ չի ներկայանա դատարան»,-վստահեցրեց Հայրապետյանը:

Գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ նշելով, որ նա մեղադրվում է ծանր հանցագործություն կատարելու եւ ծանր հանցագործություն կատարելու փորձի մեջ, ուստի անազատության մեջ գտնվելով՝ կարող է խուսափել դատաքննությունից. «Նրա հանդեպ կալանքի որոշումն իրավաչափ է»:

Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը որոշեց նշյալ միջնորդությունը մերժել:

«Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, հանցավոր նպատակներով խումբ (ամբաստանյալներ՝ Ներսես Պողոսյան, Սասունիկ Կիրակոսյան, Գալուստ Գրիգորյան, Հովհաննես Պետրոսյան, Գեւորգ Սաֆարյան, Հրայր Թոփչյան) ձեւավորելու, շենք-շինություններ զավթելու փորձի մեջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031