Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«ՀԱՊԿ-ը արհեստական մի ինստիտուտ է, որից կարելի է օգտվել». Թեւան Պողոսյան

Հոկտեմբեր 13,2017 18:08

«ՀԱՊԿ-ը արհեստական մի ինստիտուտ է եւ եթե կարողանում ենք օգտվել  նրանից՝ եկեք օգտվենք, հնարավորություն կա՞ գիտելիք, զենք ստանալ, բերել, ինչ- որ բաներ անել որոնք նպաստում են Հայաստանի հզորացմանը՝ եկեք դրանից օգտվենք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես ասաց քաղաքական վերլուծաբան Թեւան Պողոսյանը՝ ավելացնելով, որ ՀԱՊԿ-ը եկել է Հայաստան զորավարժություններ անցկացնելու, որի արդյունքում պետք է նկատել՝ արդյոք Հայաստանի զինված ուժերը այդ համատեղ զինավարժությունների ընթացքում կարողացա՞ն որոշակի հմտություններ, ունակություններ ձեռք բերել, թե՝ ոչ:

Միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանն  էլ ավելացրեց, որ ՀԱՊԿ-ի վտանգը Հայաստանի համար այն է, որ Հայաստանի իշխանությունները իրենց անվտանգությունը ոչ միայն կապել են ՀԱՊԿ-ի հետ, այլ արդեն համարում են հարցը լուծված եւ կայացած:

Բանախոսները նաեւ մեծ սպասումներ չունեն հաջորդ շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝  Ժնեւում կայանալիք հանդիպումից:  Հովհաննես Իգիթյանը  այդ առիթով կարծիք հայտնեց, որ պատերազմական իրավիճակում հնարավոր չի խոսել կոնֆլիկտի լուծման կետերի մասին, լինեն դրանք մադրիդյան, թե այլ սկզբունքներ, քանի որ այսօր պետք է կոնֆլիկտը խաղաղ լուծվի.  «Հայաստանը այդ հարցը պետք է լուծի սկզբունքային ձեւով, պետք է շարունակի այդ հարցը, նաեւ օգտագործի այլ խաղացողներին,  որպեսզի հարցը խաղաղ ձեւով լուծվի»:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031