Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ցուցված օրական 100 գրամ ընկույզը

Հոկտեմբեր 14,2017 12:30

Ընկույզի ամեն մի տեսակ առանձնանում է իրեն բնորոշ մի շարք օգտակարությամբ: Հունական ընկույզը, օրինակ, պարունակում է մեծ քանակությամբ վիտամինների խումբ՝ B, PP, C, A, E, ինչպես նաեւ մի շարք հանքային նյութեր՝ նատրիում, ցինկ, երկաթ, կոբալտ եւ այլն: Պտուղը պարունակում է նաեւ չհագեցած ճարպաթթուներ, սպիտակուցներ, որոնք շատ կարեւոր են մարդու օրգանիզմի համար: Դրական է ազդում ուղեղի, մաշկի, սրտի եւ լյարդի աշխատանքի վրա եւ եթե դուք ունեք ուղեղի, սրտի, լյարդի, ստամոքսի եւ երիկամների խնդիր, ապա օգտագործեք օրական 100 գրամ ընկույզ: Այս ընկույզը բարելավում է հիշողությունը, ամրացնում է սրտանոթային համակարգը, օգնում է նվազեցնել խոլեստերինի մակարդակն արյան մեջ: Նաեւ դրական է ազդում տղամարդու էրեկցիայի դեպքում, հեռացնում է մարմնի ավելորդ հեղուկը, իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը, հանգստացնում կենտրոնական նյարդային համակարգը: Այն նաեւ ակտիվացնում է ուղեղի գործունեությունը, ազատում է սթրեսից: Մի բուռ ընկույզը կարող է ոչ միայն ամրապնդել իմունային համակարգը, այլեւ կարող է ուրախության աղբյուր հանդիսանալ:

Հունական ընկույզի հասուն պտուղների ճարպային յուղն օժտված է ռեգեներատիվ՝ հյուսվածքները վերականգնող, վերքերը ապաքինող ազդեցությամբ: Այն օգտագործում են արտաքին՝ մաշկային հիվանդությունների ժամանակ եւ ներքին՝ որպես լուծողական, հակաճիճվային եւ միզամուղ միջոց: Հասուն պտուղների ներքին բաժանիչ փայտացած միջնորմից պատրաստում են ոգեթուրմ, որն օգտագործվում է շաքարային դիաբետի եւ վահանաձեւ գեղձի հիվանդությունների, ինչպես նաեւ կոլիտների եւ հոդացավերի ժամանակ:

Շաքարային դիաբետի, վահանաձեւ գեղձի հիվանդությունների՝ էնդեմիկ խպիպի սկզբնական փուլի ժամանակ կարող եք պատրաստել հետեւյալ դեղամիջոցը. հասուն պտուղների ներքին փայտացած միջնորմի 20 գրամին ավելացնել 200 միլիլիտր 70 տոկոսանոց սպիրտ, թրմել 15-20 օր մութ տեղում: Ընդունել 30-40 կաթիլ՝ օրը 3-4 անգամ՝ ուտելուց առաջ: Աստիճանաբար դեղաչափը կարելի է մեծացնել մինչեւ 50-60 կաթիլ եւ մինչեւ 1 թեյի գդալ մեկ ընդունման ժամանակ:

Հակացուցումներ

Բժիշկներն զգուշացնում են, որ ընկույզի չարաշահման դեպքում կարող է տեղի ունենալ նշագեղձերի եւ բերանի լորձաթաղանթի բորբոքում:

Էկզեմայով, փսորիազով, նեյրոդերմիտով հիվանդներին եւս հակացուցված է ընկույզը, քանի որ այդ ժամանակ հնարավոր է հիվանդությունը վատթարանա:

Ընկույզով պատրաստուկներն ընդունելիս հարկավոր է խստորեն հետեւել դոզավորմանը: Մեծ դեղաչափերի դեպքում առաջանում է գլխուղեղի անոթների սպազմ, հատկապես ճակատային շրջանում, որը դրսեւորվում է ուժեղ գլխացավերով:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

13.10.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. gib.gibindus says:

    Շատ ուսանելի հոդված էր, երևի հեղինակը Հայբուսակն է ավարտել: Մի հարց այ այս հետաքրքիր մտքի մասին՝”Նաեւ դրական է ազդում տղամարդու էրեկցիայի դեպքում”: Ազդում է այդ դեպքում՝ հասկացանք, բայց ինչի՞ վրա: Երևի հայերենի ուսուցումը այնքան էլ բարձր հիմքերի վրա չի եղել:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031