Լրահոս
Օրվա լրահոսը

«Ճամփորդի» հնազանդ հարսիկը. (ֆոտոշարք). «Ճամփորդ»

Հոկտեմբեր 14,2017 00:07

Ամեն ինչ սկսվեց վաղ առավոտից, երբ հարսնաքույրերը հավաքվեցին մեր հարսի տանը (արդեն վաղուց Արիանային «Ճամփորդի» թիմն այդպես է կոչում) ՝ խալաթներով ու մի բաժակ շամպայնով շնորհավորելու եւ երջանկություն մաղթելու համար…

Նախ մեր Արիանան եկեղեցում հնազանդ լինելու երդում տվեց, Լեւոնն էլ խոստացավ տեր լինել ամբողջ մնացյալ կյանքում: Եթե միայն Լեւոնն ու Արիանան իմանային, թե ինչքան կարևոր են այդ խոսքերը մեզ համար… Հենց այդտեղ՝ հարսի քողը բռնած որոշեցինք, որ հարսանիքից հետո Արիանային միայն «մեր հարս» անվանելը ճիշտ չի լինի:

– Կասենք «մեր հնազանդ հարս»,- առաջարկեց տղաներից մեկը:

Որոշեցինք նոր անվանումը հեռվից «փորձարկել»: Ֆեյսբուքում Արիանայի անունը դարձրինք «Hnazand»… (Սպասում ենք աշխատանքից հեռացման հրամանին):
Հարսանեկան արարողության ժամանակ անակնկալների պակաս չզգացվեց: Այն, որ Արիանան լավ տնտեսագետ ու շախմատիստ է, բոլորս գիտեինք, որ սպորտային պարերի վարպետ է, դրանում էլ չէինք կասկածում… Բայց որ հայկական Ուզունդարան այդքան հայեցի կլինի նրա կատարմամբ, հաճելիորեն զարմացրեց բոլորիս…

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031