Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ հրճվում են ուրիշի ցավից

Հոկտեմբեր 14,2017 10:00

Վերջերս Ազգային ժողովում լսումների ժամանակ ԵՊՀ ռեկտորն, իջնելով ամբիոնից, ընկավ: Դեպք, որը կարող է պատահել ցանկացած մարդու հետ եւ ցանկաած հանգամանքներում: «Առավոտը» դրան, բնականաբար, չանդրադարձավ, որովհետեւ, մեր կարծիքով, այդ լուրը որեւէ հասարակական նշանակություն չունի: Շատերն անդրադարձան, տեսագրությունը եւ լուսանկարերը  հրապարակեցին, ստացան դիտումներ, «լայքեր» եւ, ամենակարեւորը, չարախնդությամբ լի մեկնաբանություններ:

Սովորական պատմություն է մեր մեդիա դաշտում, եւ գուցե դրա մասին ընդհանրապես չխոսեի, եթե ընթերցողներից մեկը, լսումների մասին մեր նյութի տակ մեկնաբանություն չգրեր՝ «բա փառավոր թրմփալու մասին ինչու չեք գրում ???»: Հավանաբար, ակնարկում էր, որ մենք վախենում ենք դրա մասին գրել, բավականաչափ արդարամիտ, խիզախ եւ ընդդիմադիր չենք:

Դե, քանի որ հարցը տրված է, փորձեմ դրան պատասխանել: Եթե խոսքը ռեկտորի կամ որեւէ այլ պաշտոնյայի մասին է, ապա, բնականաբար, պետք է քննադատել նրա աշխատանքը, գուցե՝ կուսակցական պատկանելությունը, նույնիսկ այն, թե ում նկարն է նա կախում իր աշխատասենյակում: Բայց եթե որեւէ  մարդ ընկնում է, ապա խոսք կարող է լինել միայն մարդու մասին, իսկ Մարդն ինձ համար կարեւորագույն արժեք է, եւ նրա նկատմամբ չարությունը, ատելությունը, թշնամանքը խոսում է նման զգացմունքներ ունեցողների եւ ոչ թե նրանց թիրախի մասին: Մարդկային վերաբերմունքի արժանի են բոլորը՝ նույնիսկ սերիական մարդասպանները՝ միշտ պետք է տարանջատել մարդկանց արարքները (նաեւ դատապարտելի` գուցե ցմահ ազատազրկման արժանի) նրանց՝ պարզապես մարդ լինելուց:

Հայկական կայքերի եւ ֆեյսբուքի գրառումները կարդալիս` կարող ես գալ եզրակացության, որ մարդիկ իրար հետ ինչ-որ անձնական խնդիրներ ունեն: Նույնիսկ այն մարդիկ, որոնք իրար հետ ծանոթ չեն, կյանքում իրար երես չեն տեսել, այնպիսի թշնամանք ունեն միմյանց նկատմամբ, որ այլ հանգամանքներում կարելի էր ենթադրել, որ նրանք Մոնթեքիի եւ Կապուլեթիի տոհմերից են: Եվ այստեղից է այդ հրճվանքը, երբ մեկն ընկնում է, մեկը հիվանդանում է, մեկը ցավ է զգում: Այդ հրճվանքը, հավանաբար, համարվում է «գաղափարական սկզբունքայնության» դրսեւորում:

Ինձ թվում է, ուրիշի (որեւէ մարդու) ցավով ուրախանալը խոսում է հասարակության որոշակի հիվանդության մասին, որը պետք չէ խրախուսել, այլ հակառակը՝ բուժել: Դեղատոսմերը կարող են տարբեր լինել, բայց պարզ է, որ դրանք պետք է հիմնված լինեն մարդկային կարեկցանքի եւ համերաշխության վրա: Մինչեւ չբուժվի հասարակությունը, չի բուժվի նաեւ պետությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. gohar says:

    “․․․Ինձ թվում է, ուրիշի (որեւէ մարդու) ցավով ուրախանալը խոսում է հասարակության որոշակի հիվանդության մասին”;
    Դա կոչվում է սոցիոպատ ․ Կարդալով այս գիրքը նոր հասկացա, որ շուրջդ այնքան շատ են նրանք;
    “The Sociopath Next Door”
    by Martha Stout

    |Շնորհակալություն հարգելի Արամ Աբրահամյան, շատ տեղին վերլուծության համար։‎

  2. Ruben says:

    Դեղատոմս՝ «Горбатого могила исправит»:

  3. Artur Lazarian says:

    «Եթէ խօսքը ԳՆՈՒՄ Է …»

    Զգոյշ գնացէք, յանկարծ էս տօնական օրով պատահար չլինի ?
    (կատակ)

    Յ.Գ. «Եթէ խօսքը X-ի (ռեկտորի) մասին է …»

  4. Լավատես says:

    էսօր ուտել խմելու, մինչ խորհրդային քեֆերի մեջ էի, ներողություն եմ խնդրում, եթե ավելորդ բաներ ասեմ, ես հերթական անգամ համոզվեցի, որեւէ ավելորդ խոսք չեմ ասի, հայերով մենք ուժ ենք, ես արժանի չեմ, բայց կուզեի ձերոնցից լինեի լինեի, իմ նախնիները ազնվական են եղել։

  5. gib.gibindus says:

    Երբ բարձրագույն կրթության մասին ասելիք չունեցող մարդիկ անդրադառնում են այդ թեմային՝այ հենց այսպես էլ ստացվում է: Մի մասը գոռում է,՝ ՞արա ջոգիր, չաղլիկ նաչալնիկը լոշ ըլավ՞, մյուս մասն էլ, թե,՝ ՞անկիրթներ, ինչպես կարելի է հրճվել, երբ մարդու փորն ու հետույքը ցավեցին այդ դաժան հարվածից՞: Եվ ստանում ենք այն ինչ ունենք՝ անհամար դիպլոմ վաճառող դուքյաններ, դեգրադացվող ՞մայր ԲՈւՀ՞:

  6. Գեւորգ says:

    Հարգելի Արամ ջան, այստեղ հարց է առաջանում – այդքանը հասկանալով, Դուք ինչու եք ականջ կախել այդ «դեբիլի» մեկնաբանության վրա եւ ակամա կատարել իր հիմար ցանկությունը?
    Ողորմածիկ պապս սովորեցնում էր – «ամեն քամու բեղը դեմ չեն տա»

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ճիշտն ասած, չհասակացա, թե ինչի մասին է խոսքը

      • Գեւորգ says:

        Փորձեմ բացատրել, հարգելիս: Դուք գրում եք՝ //… Դեպք, որը կարող է պատահել ցանկացած մարդու հետ եւ ցանկաած հանգամանքներում: «Առավոտը» դրան, բնականաբար, չանդրադարձավ, որովհետեւ, մեր կարծիքով, այդ լուրը որեւէ հասարակական նշանակություն չունի:// – Սա լուրջ լրագրողի միանգամայն ճիշտ մոտեցում է:
        Սակայն մի անհատ (ում մտավոր մակարդակը միանգամից է երեւում) հարցնում է՝ «բա փառավոր թրմփալու մասին ինչու չեք գրում ???» Եւ դուք փորձում եք նրան խելք սովորեցնել, դրանով իսկ ներկայացնելով այն լուրը, որի կարիքը չկար: Այսպիսով դուք ենթարկվել եք տարրական պրովակացիայի!
        Ասածվացքը ֆոլկլորային է, նման իրավիճակի վերաբերյալ, որի լրիվ բացատրությունը մի քիչ պատշաճ չէր լինի այստեղ (մոտավոր համարժեքն է «կուտը ուտել» ժամանակակից տարբերակին)

  7. joradzadza says:

    “…որ նրանք Մոնթեքիի եւ Կապուլեթիի տոհմերից են”: Եթե խոսքը Ռոմեոյի և Ջուլիեթի սրտաճմլիկ պատմությունն է, ապա Մոնթեքիներ և Կապուլեթիներ, կամ Մոնթեքի եւ Կապուլեթի տոհմեր: Թե չէ տարօրինակ ռուսահայկական տարբերակը այնքան էլ լավ չի՝խառը ժամանակներ են, դպրոցների վրա բազառ կա: Ոչի՞նչ, որ հանճարեղ Չապլինի ամբողջ հումորը կառուցված է նրա վրա, որ եթե մարդը սայթաքում է ու ընկնում՝ ապա դա ծիծաղելի է: Չապլինին էլ արգելեք: Դաստիարակչական նպատակներով, իհարկե:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031