Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Թուխիկյան. Ես նախարարին հարցրի՝ արդյոք վերաբացվելո՞ւ է «Խավարում»-ը, պատասխանեց՝ ոչ

Հոկտեմբեր 15,2017 13:04

Aravot.am-ը Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանից հետաքրքրվեց, քանի որ  ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն օրերս այցելել էր թանգարան՝ տեղում ծանոթանալու վերանորոգման խնդիրներին, արդյոք թանգարանի տնօրենը հետաքրքրվե՞լ է Ստալինյան բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» ցուցադրության ճակատագրով, որն արգելվեց մշակույթի նախարարության կողմից՝ պատճառաբանվելով քաղաքականացված լինելը եւ նախապես համաձայնեցում չունենալը:

«Ես նախարարին հարցրի՝ արդյոք վերաբացվելո՞ւ է  «Խավարում» ցուցադրությունը, թեեւ նախարարն ուրիշ նպատակով էր եկել, պարոն Ամիրյանը պատասխանեց՝ ոչ: Ես, այլեւս, պատճառների մասին չհարցրի, որովհետեւ իմաստ չեմ տեսնում…»,-ասաց տիկին Թուխիկյանը:

Aravot.am-ը աշխատանքային օրերին կփորձի նաեւ նախարարությունից մեկնաբանություն ստանալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին բացված «Խավարում» ցուցադրությունը Նարինե Թուխիկյանի ձեւակերպմամբ, բացահայտում էր հայ տականքին: Ցուցադրությունը նաեւ պատմում էր, թե ինչպես համընկան Մուստաֆա Քեմալի, Լենին-ստալինյան բոլշեւիկյան շահերը` ընդդեմ Հայաստանի եւ հայության, ինչպես հայ բոլշեւիկները եղան հակահայ քաղաքականության ինքնամոռաց գործողները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մանուշ says:

    Չեղավ, Ամիրյանն արդեն բացառապես սխալ է գործում, լավ չի…, լավ չի….

  2. henri says:

    Կը շնորհաւորեմ Նարինէ Թուխիկեանի համարձակ արդիականութիւնը
    և դատապարտելի կը գտնեմ նորընտիր նախարարին անողմնաշար դիրքորոշումը- Ափսոս ;

Պատասխանել henri

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031