Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանը ցուցմունք չտվեց. դատարան չէր ներկայացել (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 13:31

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն էր: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաեւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:

Սամվել Բաբայանը գրություն էր ուղարկել դատավորին առ այն, որ մրսածության հետեւանքով ձայնն ամբողջությամբ խզվել է. «Ինձ մոտ պարբերաբար ձայնալարերի խնդիր է առաջանում: Ուստի չեմ կարող ներկայանալ նիստին: Իմ ելույթ ունենալը բխում է իմ պաշտպանական շահից եւ զգալի նշանակություն ունի: Այդ պատճառով խնդրում եմ նիստը մեկ շաբաթով հետաձգել, որպեսզի հնարավորություն ունենամ առողջանալու»: Նշենք, որ այսօր նախատեսված էր Սամվել Բաբայանի հարցաքննությունը:

Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը: Հաջորդ նիստը նշանակվեց մյուս երկուշաբթի՝ հոկտեմբերի 23-ին, 11:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031