Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Դսեղի հնամենի եկեղեցու զանգակատունը վերականգնվում է (Տեսանյութ)

Հոկտեմբեր 16,2017 14:41

Լոռու մարզի Դսեղ համայնքի՝ 7-րդ դարով թվագրվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու զանգակատունը, որը Խորհրդային տարիներին քանդվել էր, այժմ վերականգվում է: Այս մասին Aravot.am-ին հայտնեց Դսեղի հոգեւոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը: «Տեւական փնտրտուքներից հետո գտնվեց մի նկար, որից պարզ էր՝ եկեղեցին ունեցել է զանգակատուն»,-նկատեց նա:

Տեր Գրիգորիսը պատմեց, որ հնամենի եկեղեցին ներկայիս տեսքը ստացել է 1900թ.-ին. «Հայաստանի շատ եկեղեցիների պես, այս եկեղեցին էլ այդ ժամանակ եղել է պահեստ, թատրոն, նաեւ՝ ազգագրական թանգարան: Միայն 1999թ.-ին թանգարանի նյութերը տեղափոխվեցին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, եկեղեցին էլ վերականգնվեց եւ սկսեց գործել»:

Տեր Գրիգորիսի խոսքով՝ թեեւ դեռեւս դժվար է համայնքային կյանքը դեպի հոգեւոր զարթոնք առաջնորդել, եկեղեցին այդ հարցում մեծ նշանակություն ունի:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031