Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովի պատասխանը Սամեդ Սեիդովին

Հոկտեմբեր 16,2017 20:03

«Հայաստանը մշտապես կողմնակից է եղել բացառապես խաղաղ, բանակցային ճանապարհով հիմնախնդրի կարգավորմանը և այդ համատեքստում նախապայման չի դրել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը`պատասխանելով ադրբեջանցի պատգամավորին:

Հիշեցնենք, ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովն անդրադառնալով Շվեյցարիայում կայացած Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիեւ հանդիպմանն ասել է, որ Հայաստանը բանակցությունների է գնացել`հրաժարվելով նախապայմաններից:

«Բայց դա չի նշանակում, որ նախագահների մակարդակով եռանախագահող երկրների բարձրագույն ներկայացուցիչների ներկայությամբ բազմիցս ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է շարունակաբար չկատարել, առավել ևս անտեղի է այդ համաձայնությունները ներկայացնել որպես հայկական կողմի նախապայմաններ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031