Լրահոս
Օրվա լրահոսը

Նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել

Հոկտեմբեր 17,2017 11:20

Հոկտեմբերի 17-ին, ժամը 09:35-ին Ս. Պ.-ի որոնողական աշխատանքները վերսկսվել են:

***

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22:35-ին ահազանգ է ստացվել, որ հոկտեմբերի 16-ին ժամը 07:00-ին՝ 1987 թ. ծնված Ս.Պ.-ը նախիրը տարել է Զովունի գյուղին հարակից արոտավայր և չի վերադարձել, նրա մասին որևէ տեղեկություն չկա. որոնողական աշխատանքներին աջակցելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Կորեայի ձորում, Զովունի գյուղի մոտակայքում և Քանաքեռավան գյուղի մոտակա ձորում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ, սակայն ապարդյուն:

Որոնողական աշխատանքները դադարեցվել են՝ վատ տեսանելիության պատճառով:

 

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031