Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Սարգսյան- Ալիև հանդիպումը

Հոկտեմբեր 17,2017 11:57

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերրեշը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ ուղղված Արցախի հակամարտության կարգավորմանը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտնել է, որ Գուտերրեշը «ողջունում է Ժնևում բարձր մակարդակով անցկացված հանդիպումը»: «Նա ոգևորված է, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ և պայմանավորվել լրացուցիչ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար»,- ասվում է Դյուժարիկի հայտարարության մեջ:

Գուտերրեշն ընդգծել է, որ ՄԱԿ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և կոչ է արել կողմերին, հիմնվելով գագաթնաժողովի դրական խթանի վրա, հաջողության հասնել բանակցություններում:

Հիշեցնենք, երեկ Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031