Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանում 19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել ռազմական համալսարանի ուսանողին ու դասախոսին. shamshyan.com

Հոկտեմբեր 17,2017 12:15

Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 19-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը Արցախի և Սասունցի Դավթի փողոցների խաչմերուկում իր վարած ВАЗ 217230 մակնիշի 10 ՏX 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Սեդա Գևորգյանին և 47-ամյա Սիմեոն Բաբայանին։

Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ ՀՀ ՊՆ Մուրացանի հոսպիտալ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածներից Ս. Գևորգյանը սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի 2-րդ կուրսում, իսկ Ս. Բաբայանը աշխատում է նույն համալսարանում՝ որպես դասախոս։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031