Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթաշենում ծառեր հատած մարզադպրոցի տնօրենը դատապարտվեց 6 ամսվա պայմանական ազատազրկման

Հոկտեմբեր 17,2017 17:31

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մեղավոր ճանաչեց ապօրինի ծառահատումներ կատարած «Դելֆին» լողի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին:
Դատարանը նրան դատապարտեց վեց ամսվա ազատազրկման՝ միաժամանակ վճռելով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Սամսոնյանի փաստաբան Արմեն Մելքոնյանից Aravot.am-ը հետաքրքրվեց՝ նախաքննության ընթացքում պնդում էր, որ իր պաշտպանյալը բնապահպան լինելով՝ չէր կարող ծառեր հատել, այդ ծառերը միայն էտել է, այդ ինչպես ստացվեց, որ այնուամենայնիվ ձեր պաշտպանյալն ընդունեց մեղքը, ի պատասխան փաստաբանն ասաց՝ այդ հարցն ուղղեք իրեն. «Ես՝ որպես փաստաբան, զերծ կմնամ մեկնաբանություններից»:

Հիշեցնենք, որ Ալեքսան Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, չունենալով ծառահատման թույլտվություն, բենզասղոցով ապօրինի հատել է անտառային ֆոնդի մեջ չմտնող 21 հատ բարդի տեսակի կենսունակ ծառեր, որի հետևանքով Երևան համայնքին պատճառել է առանձնապես խոշոր չափի` 1.920.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031