Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսն ԱԺ-ում պատմեց, թե ինչպես է 9 տարի բռնության ենթարկվել ընտանիքում (Տեսանյութ)

Հոկտեմբեր 17,2017 23:03

Գավառում հայտնի բախտագուշակ Վարսիկի հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը այսօր ԱԺ-ում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի լսումների ժամանակ, որպես ընտանեկան բռնության զոհ, ներկայացրեց, թե  ինչպես է ինքը 9 տարի շարունակ ենթարկվել ընտանեկան բռնության. «Համատեղ կյանքի ընթացքում ունեցել եմ երկու երեխա: Շատ կանայք կան, որ վախի մթնոլորտում, բռնությունից դուրս գալուց հետո չգիտեն ինչ պետք է անեն, որ զգան իրենց եւ երեխաների պաշտպանվածությունը: Արդեն 4-5 տարի է անցել այն դեպքից, երբ ես բռնությունից դուրս եկա եւ ամենադժվարն այն էր, որ հետաքննիչն եկավ ու ասեց՝ ոչինչ, ամուսինդ ծեծում է, բոլոր կանայք էլ ենթարկվում են, երբ ամուսինները ծեծում են: Կանանց աջակցման կենտրոնում եմ մնացել: Ես այնտեղ գտնվել եմ ապահով վայրում, երկար ժամանակ բնակվել եմ, որովհետեւ չկար որեւէ մի տեղ, որտեղ ես ինձ կարող էի ապահով զգալ:

Ես կյանքս փրկելու համար պարզապես փախել եմ՝ առանց իմ երեխաների, դրանից հետո ամիսներ շարունակ չէի կարողանում տեսնել, շփվել երեխաներիս հետ: Հայրն ասում էր՝ երբ քրգործը կվերցնես ու կասես ես քեզ չեմ ծեծել, այն ժամանակ կտեսնես երեխաներիդ: Այն երեխաները, ովքեր իմ ձեռքն ամեն օր բռնած քնում էին, այդ երեխաները ինձ ամիսներով չէին տեսնում: Դատարանի որոշումը մեկ տարի ձգվեց, աղջիկս հաշմանդամություն ունի, դրա համար տվել էին ինձ, իսկ տղայիս պահում էին: Երբ ԴԱՀԿ-ն պետք է կատարի իր աշխատանքը, երեք տարի շարունակ ԴԱՀԿ-ն հարցնում էր՝ Համլետ, ուզո՞ւմ ես գնաս մամայիդ մոտ, երեխան, որը չգիտեր ես ինչ վիճակում եմ, ուր եմ, ասում էր՝ չէ, չեմ գնալու: Ես չգիտեի ինչ պիտի անեի: Կան կանայք, նաեւ ես՝ 9 տարի շարունակ մնացել եմ բռնության մեջ միայն նրա համար, որ երեխաներիս կարող է չտային ինձ, որովհետեւ ունեին գումար, ծանոթ»:

Նա վստահեցրեց, որ այս օրենքի ընդունման պարագայում կանայք գուցե չեն հանդիպի այն խնդիրներիՆ, ինչ ինքն է հանդիպել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031