Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ համայնքի ղեկավարը մարզպետին խնդրեց անգրագետ ուսուցիչներին ատեստացիայի ենթարկել

Հոկտեմբեր 18,2017 14:24

Հոկտեմբերի 13-ին կայացած Տավուշի մարզխորհրդի նիստում  Բերդի տարածաշրջանի Վերին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Կամո Չոբանյանը հայտնեց, որ նա Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենը 10 օր առաջ աշխատանքից ազատվել է: Նա մարզպետին խնդրեց այդ դպրոցի անգրագետ ուսուցիչների համար ատեստացիա անցկացնել:

Մարզպետն ասաց, որ Վ. Կարմիրաղբյուրի դպրոցի տնօրեն չի նշանակվել, այլ`տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ կանցկացվի, իսկ ուսուցիչների ատեստացիան որոշակի ընթացակարգով է լինում, համապատասխան ժամկետում:

Տավուշի  մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանն այդ առթիվ ասաց, որ իրենց աշխատանքին ուսուցիչների համապատասխանությունը ստուգելու համար այլ միջոցներ կան, օրինակ՝ դպրոցի տնօրենի եւ ուսմասվարի կողմից դասալսումներ անցկացնելը:

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում են, որ մարզպետ Հովիկ Աբովյանը հոկտեմբերի 3-ին որոշում է ընդունել նույն օրվանից լուծել Վ. Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Հրանտ Մխիթարյանի հետ 2017թ. մարտի 10-ին կնքված աշխատանքային պայմանագիրը: Մարզպետի նույն օրվա մեկ այլ որոշմամբ մինչեւ մրցույթով տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելը դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Նարինե Բուդուրյանին: Վ. Կարմիրաղբյուրի բնակիչներին հարցրինք, թե Հ. Մխիթարյանն իր աշխատանքում ինչպես է թերացել: Նրանք հայտնեցին, որ նա գյուղում խանութ ունի, զբաղվում էր խանութի գործերով, կանգնում վաճառասեղանի հետեւում, իսկ գնորդների մեջ նաեւ իր աշակերտներն էին: Վ. Կարմիրաղբյուրից հայտնեցին, որ Հ. Մխիթարյանը շարունակում է որպես ֆիզիկայի ուսուցիչ աշխատել նույն դպրոցում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շնորհակալություն «կարևոր» ինֆորմացիայի համար))) Երևի Հ․ Մխիթարյանին
    30 տարի անձնանվեր աշխատանքի վերջին շնորհակալական խոսքե՞րն են)))․․․Եթե թույլ տաք, կուզենայի ավելացնել, որ խանութ ունենալը վատ բան չէ, ի տարբերություն նրան, որ մի քանի կնոջ բամբասանք կարևորել, և առավել ևս նյութի աղբյուր եք դարձրել և հրապարակել․․Իսկ Հ․ Մխիթարյանը, Ո․ Սարգսյան ,առողջական խնդիրների պատճառով, իր դիմումի համաձայն է ազատվել տնօրենի պաշտոնից։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031