Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանի հետ կատարվածը, ՀՀ-ում համատարած քաղաքական ապատիան և բռնությունները` ԵԽ զեկույցում

Հոկտեմբեր 18,2017 19:07
qveatertik

Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի 33-րդ նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հոկտեմբերի 19-ին Ստրասբուրգում կքննարկվի մայիսի 14-ին անցկացված Երևանի ավագանու ընտրությունների մասին զեկույց:  Հեղինակը Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակ Լիզա Անսալան է:

Փաստաթղթում բացի այն, որ ներառված են մի շարք պաշտոնական տվյալներ ընտրության օրը գրանցված միջադեպերի, դրանց փաստերով հետաքննության անցկացման մասին, նաև անդրադարձ կա «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած միջադեպին:

Զեկույցում ամրագրված է. «Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ  ոստիկանության ներկայացուցիչների կողմից իր նկատմամբ բռնի ուժ է կիրառվել այն ժամանակ, երբ փորձել է գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ընտրական շտաբում նյութական ապացույցներ բացահայտել, որոնք վկայում են վաճառված քվեների մասին»:

Կոնգրեսի օրակարգում ներառված զեկույցի առաջարկություններ և դիտողություններ բաժնում նշած է. «Ընդհանուր առմամբ ընտրություններն անցել են խաղաղ և կազմակերպված, բացառությամբ Կոնգրեսի պատվիրակության անդամների կողմից արձանագրված ընթացակարգային որոշ խախտումները: 2016-ին ընդունված նոր ընտրական օրենսգիրքը նոր տեխնիկական գործիքներ է տրամադրում ընտրական գործընթացի թափանցիկության և ընտրատեղամասերում վերահսկելիության ապահովման համար»:

Սակայն զեկույցի հեղինակի համար մտահոգության լուրջ առարկա է վերահսկվող քվեարկությունները, վարչական ռեսուրսի չարաշահումը, ընտրատեղամասերի մոտակայքում որոշ անձանց կողմից բաց քվեարկությունների կազմակերպումը Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում:

Զեկույցում ՀՀ իշխանություններին ուղղված կոչ կա`այս խնդիրների վերաբերյալ հետևություններ անել, պատշաճ հետաքննություն վարել և կոնսոլիդացնել ժողովրդավարական գործիքները նշված խնդիրների լուծման և հանրության շրջանում ընտրությունների նկատմամբ վստահության աստիճանի բարձրացման համար:

Զեկույցում նաև անդրադարձ կա Երևանի ավագանու ընտրություններում հանրության մասնակցության ցածր աստիճանի փաստին. «Երևանի Ավագանու ընտրություններին հանրության մասնակցության ցածր աստիճանն ազդանշան է երկրում տիրող համատարած քաղաքական ապատիայի և քաղաքական համակարգի նկատմամբ անվստահության մասին: Միևնույն ժամանակ զեկույցում նշված է, որ այդ փաստը նաև կարող է պատճառաբանված լինել այն հանգամանքով, որ ավագանու ընտրություններին նախորդել էին խորհրդարանական ընտրությունները»:

ԵԽ զեկույցով առանձնահատուկ կերպով ՀՀ իշխանություններին կոչ է արվում մաքրել ընտրողների ցուցակները, որպեսզի բացառվեն արտերկրում բնակվողների քվեարկությունները: Ըստ զեկույցի` բարեփոխումներ պետք է կատարվեն ավագանու անդամների թեկնածուների առաջադրման գործընթացում, որպեսզի անկախ թեկնածուները ևս հնարավորություն ունենան առաջադրվելու:

Նաև ՀՀ իշխանություններին խորհուրդ է տրվում այսուհետ ավագանու ընտրություններ կազմակերպել խորհրդարանական ընտրություններից առնվազն կես տարի հետո:Ինչպես նախապայմաններ ապահովել տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար քվեարկության պատշաճ պայմաններ ապահովելու համար:

Զեկույցով կոչ է արվում պատշաճ հետաքննություն անցկացնել, ինչպես նաև կոնկրետ պատժամիջոցներ կիրառել ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի չարաշահման, բռնությունների փաստերի վերաբերյալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031