Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանին կրկին դատարան չէին բերել

Հոկտեմբեր 18,2017 19:15

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի բերած բողոքի քննությունն՝ ընդդեմ նախաքննական մարմնի կրկին հետաձգվեց՝  Կարո Եղնուկյանի ներկա չլինելու պատճառով: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի քսանին:

Փաստաբան Հայրապետյանն ասաց, որ Եղնուկյանին ուղարկված ծանուցուցումը տեղ չէր հասել:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանը մեղադրվում է Երևանում պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա Ծռերին» օժանդակելու համար, եւ ըստ առաջին ատյանի դատարանի որոշման, նրան կարող են տեսակցել ընտանիքի անդամներից միայն կրտսեր դուստրն ու տարեց մայրը:

Կարո Եղնուկյանի փաստաբանը վերաքննիչ դատարանից պահանջում է վերացնել առաջին ատյանի դատարանի այդ որոշումը և տեսակցելու ու հաղորդակցվելու հնարավորություն տալ նաև ընտանիքի մյուս անդամներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031