Լրահոս
Օրվա լրահոսը

22-ամյա երիտասարդի մահից երկուսուկես տարի անց դատում են նրա առողջությանը ծանր վնաս պատճառածին

Հոկտեմբեր 18,2017 20:11
cec

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2017թ. օգոստոսի 23-ից ընթանում է Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակիչ Արման Տոնոյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվարի 6-ին, ժամը 20.30-ի սահմաններում Վազաշենի գերեզմանատան մոտ տեղի ունեցած վիճաբանության եւ ծեծկռտուքի ընթացքում բռունցքներով հարվածներ է հասցրել Սամսոն Մելքոնյանի դեմքին, դիտավորյալ պատճառելով ծանր գանգուղեղային վնասվածքի ձեւով առողջության ծանր, կյանքի վտանգ սպառնացող վնաս:

Ա. Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Սույն հոդվածը նախատեսում է 3-7 տարի ժամկետով ազատազրկում: Ա. Տոնոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Վազաշենի հարեւան, Ադրբեջանին սահմանամերձ Այգեհովիտ գյուղի 22-ամյա բնակիչ Սամսոն Մելքոնյանը բարձրագույն կրթություն ուներ, տիրապետում էր մի շարք մարզաձեւերի: Նրա մահվան դեպքից հետո Արմեն Տոնոյանը կալանավորվել է:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով («Սպանությունը»): Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ Ա. Տոնոյանը 7-8 ամիս գտնվել է կալանքի տակ: Քրեական գործով դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Ս. Մելքոնյանի մահը տեղի է ունեցել սրտի հետ կապված հիվանդության պատճառով, ծեծկռտուքի հետեւանքով այդ հիվանդության սրացում է եղել: Այդ պատճառով փոխվել է Ա. Տոնոյանին առաջադրված, սպանության վերաբերյալ հոդվածը: Վազաշենից հայտնեցին, որ կալանքից ազատվելուց հետո նա դարձել է պայմանագրային զինծառայող:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031