Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի  Բջջային բանկինգ` հեռահար բանկային սպասարկման հարմարավետ և հուսալի ծառայություն

Հոկտեմբեր 19,2017 15:49

ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները և կատարել անհրաժեշտ բանկային գործառնությունները, հաճախորդների շրջանում օրեցօր արժանանում է ավելի մեծ ճանաչման:

Մեկ ամսվա ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգի հավելվածին միացել է ավելի քան 6000 հաճախորդ: Օրական միջինում 200 հաճախորդ միանում է հավելվածին, ինչը վկայում է այն մասին, որ օրեցօր ավելի շատ մարդիկ են վստահում ՎՏԲ-Հայաստան Բանկի հեռավար սպասարկման համակարգերին, որոնք հանդիսանում են սեփական միջոցների կառավարման և բանկային գործարքների կատարման հարմարավետ և հուսալի հարթակներ:

Հեռահար սպասարկման ծառայությունների շնորհիվ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են վերահսկել սեփական հաշիվները և կատարել ֆինանսական գործարքներ համակարգչի կամ բջջային սարքավորումների միջոցով 24/7 ռեժիմում՝ ցանկացած հարմար վայրում ինտերնետի առկայության դեպքում. Անկանխիկ եղանակով գնել և վաճառել արտարժույթ, վճարել կոմունալ ծառայությունների դիմաց, իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ և այլն: Բացի բանկային հիմնական գործառնություններից հաճախորդները կարող են նաև.

  • պարզ եղանակով վճարել հարազատների բջջային ծառայությունների դիմաց՝ ընտրելով հարազատի հեռախոսահամարը հեռախոսի կոնտակտների ցանկից;
  • ստեղծել շաբլոններ` պարբերաբար կրկնվող վճարումներն ավելի հեշտ կատարելու նպատակով;
  • ստանալ փոխանցումներ, որոնք ուղարկված են արագ դրամական փոխանցումների համակարգերով;
  • պատվիրել հետադարձ զանգ Բանկից;
  • գտնել մոտակա մասնաճյուղի կամ բանկոմատի հասցե և այլն:

Բոլոր գործառնությունները պաշտպանված են միանգամյա ծածկագրերով և իրականացվում են առավելագույնս պարզ, արագ և հուսալի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031