Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու ուղղությամբ

Հոկտեմբեր 19,2017 17:13

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը զեկուցել է քաղաքաշինության ոլորտում 2016-2017 թվականներին իրականացված աշխատանքների, առկա խնդիրների, դրանց կարգավորմանն ուղղված նախաձեռնությունների, ինչպես նաև առաջիկա ծրագրերի և անելիքների մասին:

Կոմիտեի նախագահը նախ ներկայացրել է կառուցապատման ընթացակարգերի պարզեցման, էլեկտրոնային թույլտվությունների տրամադրման, հանրապետության համայնքները տեղական մակարդակի պլանավորման փաստաթղթերով ապահովման (համայնքների խոշորացման հանգամանքի դիտարկմամբ) գործընթացի, շինարարության ոլորտում նոր տեխնոլոգիաների մշակման և ներդրման, քաղաքաշինության բնագավառում գործունեություն իրականացնելու համար լիցենզիաների տրամադրման, լիցենզավորման գործընթացներում ներգրավված մասնագետներին ներկայացվող պարտադիր պահանջների սահմանման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքները:

Նարեկ Սարգսյանը ներկայացրել է նաև քաղաքաշինության բնագավառի օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները, մասնավորապես՝ շինարարական աշխատանքների գնագոյացման մեթոդաբանության արդիականացման և շինարարական աշխատանքի արժեքի հաշվարկման սկզբունքների ձևավորման, քաղաքաշինության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման և արդիականացման, գոյություն ունեցող շենքերի և շինությունների սեյսմիկ ռիսկի նվազեցման, ինչպես նաև դրանց սեյսմակայունության և հուսալիության բարձրացման ռազմավարության մշակման, բազմաբնակարան բնակարանային ֆոնդի պահպանման ու շահագործման վերաբերյալ հարցերի կանոնակարգման մասով:
Կոմիտեի նախագահը ներկայացրել է մի շարք խնդիրների կանոնակարգման ուղղությամբ կոմիտեի նախաձեռնությունները, մասնավորապես՝ բնակավայրերի ներդաշնակ ճարտարապետական տեսքին ներկայացվող պահանջների ամրագրման, հանրապետության մարզերում առկա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող կիսակառույցների շինարարության ավարտման և հետագա օգտագործման ծրագրի, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին հարող տարածքներում առկա կիսակառույց օբյեկտների քաղաքաշինական կանոնակարգման, շինարարական օբյեկտների՝ ՀՀ տարեկան պետական բյուջեի նախագծում ընդգրկելու չափորոշիչների կիրառման վերաբերյալ:

Զեկուցվել է նաև կոմիտեի համակարգմամբ իրականացվող ծրագրերի, մասնավորապես՝ պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման մարզային ծրագրերի, պետական ծառայողներին մատչելի բնակարանով ապահովման ծրագրի, ինչպես նաև կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող այլ շինարարական ծրագրերի շրջանակներում կատարված և ընթացիկ աշխատանքների, հետագա անելիքների և կարգավորման ենթակա խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը: Ընդգծվել են նաև շինարարական այն ուղղությունները, որոնք առնչվում են կրթական, մշակութային և սպորտային ենթակառուցվածքների ստեղծմանը: Քաղաքաշինության ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման և քաղաքաշինական գործընթացների խթանման տեսանկյունից հատկապես կարևորվել են կոմիտեի կողմից համակարգվող կառուցապատման ներդրումային ծրագրերը, որոնց իրագործումը նախատեսվում է ինչպես Երևանում, այնպես էլ քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների և առանձին համայնքների տարածքներում: Դրանցից իրենց ծավալներով առանձնացվել են Հանրապետության Նախագահի՝ նախկինում տված հանձնարարականների համաձայն իրականացվող՝ օրեր առաջ մեկնարկած «Հին Երևան»-ի, ինչպես նաև Երևան քաղաքի 33-րդ թաղամասի, Գյումրիում, Ջերմուկում, Ծաղկաձորում և Դիլիջանում իրականացվելիք կառուցապատման ներդրումային ծրագրերը:

Զեկուցվել է նաև մայրաքաղաքում «Նոյ» հայկական ազգագրական թաղամասի ներդրումային ծրագրի, պետական և մասնավոր միջոցների հաշվին իրականացվող խոշոր կառուցապատման ծրագրերի ընթացքի ու «Սևան» ազգային պարկի առանձին հատվածներում քաղաքաշինական նոր մոտեցումների մշակման աշխատանքների մասին:

Հանրապետության Նախագահը հանձնարարել է ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով շարունակել հետևողական աշխատանքը կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը դյուրինացնելու և համապատասխան ցուցանիշներով արձանագրվող համեմատական առավելություններ ամրագրելու ուղղությամբ: Կոմիտեի ղեկավարին հանձնարարվել է նաև ուշադրության կենտրոնում պահել քաղաքաշինական հատուկ կարգավորման բնակավայրերում տարածքային կառավարման և զարգացման նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրերը, այդ թվում՝ նրանք, որոնք նախատեսված են առաջին հերթին Գյումրիում, Վանաձորում, Ջերմուկում, Դիլիջանում և Ծաղկաձորում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031