Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է՝ հաշվի առնելով միջազգային նորմերն ու ԽՍՀՄ Սահմանադրությունը». Շարմազանով

Հոկտեմբեր 19,2017 20:55

«Առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է մի քանի քայլ. քայլ առաջին՝ Ադրբեջանը պետք  է ոչ թե կրակի, այլ կառուցողական լինի, այն ինչ ասվում էր Ժնեւում հայտարարության մեջ, դա պետք է իրագործվի,  ու եթե կողմերն ուզում են առաջընթաց, պետք է գիտակցենք, որ առանց Արցախի ամբողջական մասնակցության՝ անհնար է  ակնկալել որեւէ լուրջ առաջընթաց բանակցություններում»,- այսօր ՀՀԿ նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ըստ նրա՝ Արցախի ժողովուրդն իր անկախությունը հռչակել է՝ հաշվի առնելով միջազգային նորմերն ու ԽՍՀՄ Սահմանադրությունը:

Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին՝ պարոն Շարմազանովը բարձր գնահատեց ՀՀԿ շանսերը՝ քննադատելով ընդդիմադիր ուժերին. «Քաղաքական շատ ուժեր շատ են խոսում մրցակցության մասին, ՀՀԿ-ի դեմ պայքարի մասին, սակայն, երբ ժամանակը գալիս է, նրանք արհամարհում են այդ ընտրությունները, կամ չեն կարևորում կամ չունեն թեկնածուներ, որպեսզի կարողանան արդար մրցապայքարում պատշաճ մրցակցություն ապահովել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031