Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանի անշահախնդիր նվիրումը  դրսեւորվել  է նաեւ Հայ Դատի աշխատանքներին թիկունք կանգնելու  մշտական   պատրաստակամությամբ

Հոկտեմբեր 19,2017 22:40

Վշտակցություն Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով

Ցավով  տեղեկացանք  Լեւոն Հայրապետյանի  անժամանակ մահվան մասին: Տարիներ շարունակ պրն.  Հայրապետյանը մեզ համար եղել է ազգի ճակատագրով ապրող  եւ  այդ ապագան առավել  բարեկեցիկ ու ապահով տեսնելու գործնական մտահոգությամբ տոգորված  հայրենասեր գործիչ:

Կարելի է հիշել  նրա ձեռնարկած  բազմաթիվ նախաձեռնությունները, որոնք  ուղղված են եղել հատկապես Արցախի վերածնությանն ու հզորացմանը եւ որոնք ոգեշնչել  են ու լայն արձագանք են գտել երախտագետ  համերկրացիների սրտերում:

Այդ  անշահախնդիր նվիրումը  դրսեւորվել  է նաեւ Հայ Դատի աշխատանքներին թիկունք կանգնելու  մշտական   պատրաստակամությամբ:  Ցավի հետ այսօր նաեւ ափսոսանքի զգացումն է համակել մեզ՝ նրա ընդհատված ծրագրերի ու երազանքների  համար, ինչպես եւ գիտակցումը, որ մեր հավաքական կյանքից այլեւս բացակայելու է  հայրենիքի շենացումը  քաղաքական նպատակ, հոգու պարտք ու հավատամք  դարձրած մի համարձակ ու անկեղծ նվիրյալ:

Լեւոն Հայրապետյանի մահվան առիթով  կիսում ենք հարազատների   մտերիմների եւ բոլոր  վշտակցողների զգացումները,  որպես մխիթարանք  վկայաբերելով  գործը,  որ մնաց որպես  անմեռ հիշատակություն:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031