Լրահոս
Օրվա լրահոսը

Ամեն ինչ ուրախ կանցնի

Հոկտեմբեր 20,2017 10:07

Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ցմահ ղեկավարն է: Ինչպես Կիմ Իր Սենը, Իսլամ Քարիմովը, Նազարբաեւը եւ Լուկաշենկոն: Եվ այդ իմաստով սկզբունքային չէ, թե ով է լինելու նախագահական ընտրություններին նրա մրցակիցը: «Հավերժ թեկնածուներ» Զյուգանովը եւ Ժիրինովսկին Պուտինի համար նույնքան անվնաս են, որքան Քսենյա Սոբչակը:

«Ընդդիմադիր» վետերաններն, ըստ էության, Պուտինի քաղաքականության կուրսի կողմնակիցներ են, պարզապես ներկայացնում են Ռուսաստանի նախագահի որոշակի երանգավորումները՝ Ժիրինովսկին «ազգայնական Պուտինն» է, իսկ Զյուգանովը՝ «սոցիալական Պուտինը»: Բայց եթե նրանց, օրինակ, հարցնես՝ արդյոք Ռուսաստանն Ուկրաինայի հարցում ճի՞շտ է վարվել, նրանք 100 տոկոսով համաձայն կլինեն նախագահի հետ, իսկ եթե հարցնես՝ ովքե՞ր են Ռուսաստանի ամենավտանգավոր թշնամիները, նրանք, բնականաբար, կասեն, որ ամենամեծ վտանգն են ներկայացնում «պինդոսները», «լիբերաստները» եւ «գեյրոպացիները» (գուցե ուրիշ բառեր կիրառեն): Մի խոսքով, «պաշտոնական ընդդիմադիրները» գտնվում են Կրեմլի քաղաքականության հիմնական հոսանքի մեջ:

Այդ իմաստով Զյուգանովն ու Ժիրինովսկին նույնպիսի խամաճիկներ են, որքան Սոբչակն է: Պարզապես այդ աղջկան որպես «այլընտրանքային թեկնածու» առաջ քաշելու մեջ (իսկ Ռուսաստանում դժվար թե որեւէ մեկը կասկածի, որ նրան առաջ են քաշել հենց Կրեմլից) կա որոշակի ցինիզմ եւ մարտահրավեր, մոտավորապես Կալիգուլայի եւ նրա ձիու պատմության նման: Իբր տեսեք, թե ում ենք ձեզ դեմ տալիս՝ ռեալիթի շոուի եւ բարձրաշխարհիկ «տուսովկաների» մի կերպարի՝ եւս մեկ անգամ ընդգծելու համար «ցարի» պայծառ կերպարը:

Որպես ընդդիմադիր թեկնածուներ խոսում էին Նավալնու եւ Խոդորկովսկու մասին՝ չնայած նրանք նույնպես Պուտինին հաղթելու ոչ մի շանս չունեն՝ այն պարզ պատճառով, որ ընտրական մեխանիզմ Ռուսաստանում, ըստ էության, գոյություն չունի: Բայց այդ գործիչներն ունեն որոշակի ինքնուրույնություն եւ նախընտրական արշավի ժամանակ կարող է ավել-պակաս խոսեին (օրինակ՝ կոռուպցիայի թեմայով), եւ դաշնային հեռուստաալիքներով կհնչեին արտահայտություններ, որոնք «ցարի» ականջին հաճելի չէին լինի: Դրա համար նրանց ընտրական գործընթացից հեռու պահեցին:

Իսկ Սոբչակի դեպքում ամեն ինչ ուրախ եւ զվարճալի կլինի՝ շոու բիզնեսի կանոններին համապատասխան: Գուցե մենք էլ մտածենք այդ ուղղությամբ: Օրինակ՝ առաջարկենք Քիմ Քարդաշյանին, որ նա Հայաստանում որեւէ ընդդիմադիր կուսակցություն ստեղծի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ashot says:

    ինչի՞ Քարդաշյանին:
    Կարելի է սկսել օրինակ Հայկոյից )))

  2. Աշոտ says:

    Իսկ ինչովա այդպես կոչված ժողովրդավարական ԱՄՆը տարբերվում տոտալիտար Ռուսաստանից։
    ԱՄն-ումել մեծ հաշվով ընտրությունները ձևական բնույթ են կրում։
    Իշխողները բորսայական-բանկիրական օլիգարխներն են։
    3-4տարին մեկ ընտրություններ են լինում որում որոշվումա, թե ովա խոշոր կապիտալիստների մոտ նախագահ կամ կոնգրեսմեն աշխատելու։

    Հասարակ ժողովուրդնել եզի պես աշխատումա, որ հասցնի տարբեր տեսակի վարկերը ու վճարումները անի։
    ԱՄՆ-ում ժողովրդի ընդամենը 40տոկոսը սեփական տուն ունի, այսինքն բնակչության 60տոկոսը բոմժա։

    Ուղղակի նույն կապիտալի կողմից ֆինասավորվող ԶԼՄ-երտ նենց պատկեր են ստեղծում, որ ԱՄՆ-ում ամեն ինչ լավա լավա, տուն չունենալու մեջ ոչ մի վատ բան չկա, կարևորոը որ կուշտ փորով հաց ես ուտում ու ազատ ես։

    • Artur Lazarian says:

      Աշոտ, ես էլ Գերմանիայում եմ ապրում, բայց էլի սեփական տուն չունեմ՝ վարձով եմ ապրում: Ճիշտ է՝ միջին վիճակագրական գերմանացուց աւելի բարեկեցիկ եմ ապրում, բայց դէ բոմժ եմ էլի, բա ի՞նչ եմ 🙂

  3. joradzadza says:

    Վանոն որ ՞Շամիրամ՞ էր ստեղծում և անցկացնում ԱԺ – Պոտինը Զապով գռդոն էր անում(իր խոստովանությամբ): Իսկ հեղինակի խորը վերլուծությունն ուղակի ուրախացնում է՝ դեռ ոչ ոք չէր կռահել ռուսաստանյան ընտրությունների անիմաստությունը՝ իսկ նա հասկացավ: Սոբչակը 10 օր առաջ 30 վարկյանանոց տեսահոլովակ էր դրել ինտերնետում “За Русь усрусь” հայրենասիրական լոզունգով: Հարց հեղինակին՝ այդ կլիպը կարելի է՞ համարել քարոզարշավի սկիզբ:

  4. Մարինա says:

    Կարևորը անձը չէ, այլ այն պատմական ուղին, որով ընթանում է երկիրը, իսկ Ռուսաստանի ուղին ներկայումս լիովին ադեկվատ է ռուսաստանցիների մեծ մասի սպասումներին և նպատակներին։ Ռուսաստանը բարձրացել է ծնկներից և արթնացել Ելցինի բերած մահաբեր և մղձավանջային նիրհից։ Դրա վկայությունն է աշխարհի տարբեր կողմերից Ռուսաստանի հասցեին հնչող ատամների կատաղի կրճտոցը։

  5. Հ.Շ. says:

    Չգիտեմ եթէ այս թերթում անդրադարձաք այս լուրին՝ վեջերս Anthony Bourdain-ը, հեռուստատեսիլի իր այժմու հաղորդաշարին համար (“Parts Unknown”), այցելած է Արցախը, եւ յատկապէս Շուշին:

    Կարելի չէ չափազանցել թէ որ աստիճան հանրածանօթ, հռչակաւոր, ազդու եւ ազդեցիկ հաղորդումներ կ’արտադրէ այդ անձը, CNN-ի վրայ:

    Արցախի ճանաչման առնչութեամբ, դէպքը ծայրագոյն նշանակութիւն կը կրէ, Մեծն Հանրութեան մակարդակի վրայ, սակայն նաեւ կը վայելէ Արեւմուտքի լրատուական ամենամեծ գործակալութիւններէն մէկի դրոշմը:

    Իսկ ո՞նց Anthony Bourdain-ը, իր աշխատակազմով, փոխադրուեցաւ Արցախ՝ ուղղաթիռով: Դա ո՞նց կարելի է… Կարելի ա, երբ որ ուղղաթիռի… ռուսական է: Թող ջանան զայն խփել, թուրքերը…

    Այս դէպքը միայն եւ ինքնին կը չեզոքացնէ գոնէ հարիւր յօդուած որ կարելի է կարդալ Հայաստանում, Ռուսաստանի դէմ:

    re:
    https://armenianweekly.com/2017/10/18/bourdain-travels-armenia-artsakh-parts-unknown/

  6. Seyran says:

    Սոբչակն էլ նուն կարգի թեկնածու է,ինչպես,օրինակ Անդրեաս Ղուկասյանն էր ժամանակին…:Իսկ եթե հետևում եք ռուսական ալիքներով քաղաքական մեկնաբանություններին՝Սոլովյովի,,,60 минут,,
    և այլն,ապա Պուտինը նրանց համեմատությամբ ավելի ,,ժողովրդավար,,է,եկողները ավելի լավը չեն լինելու…,եթե իհարկե,ԱՄՆ-ն ,,չմիջամտի,,նրանց ընտրություններին,ինչպես ռուսներն էին ,,միջամտել,,նրանց ընտրություններին/խեղճ ԱՄՆ/:

  7. gib.gibindus says:

    Гражданин Абраамян, согласитесь, что натуральный “соловьиный помет”. Молоток, брат, силен.

  8. Լավատես says:

    Ազգայնականության պակասությունը՝ դա ազգի առողջության դիմադրողականության պակասությունն է, որը բերում է նույն ազգի մեջ լուրջ քաղաքացիական արյունալի կռիվների, որը հեշտությամբ հրահրվում է թշնամի քոչվոր ցեղերի կողմից, ստեղ փորձում եմ քարոզել, թե ես ազգայնական եմ եւ ինձ համար իմ ազգը ամենալավն է աշխարհում, իսկ եթե դու չես համարում, որ քո ազգն է ամենալավը աշխարհում, ուրեմն դու ազգայնական չես ու ես քեզ չեմ հարգում: Հակամարտող ազգերի ազգայնական ուժերը առավել առողջ ուժերն են այդ ազգերի ու նրանք իրար հետ շատ արագ ու ճիշտ որոշումներ կընդունեն՝ միավորելով ուժերը իրենց իրար դեմ հրահրողների դեմ: Ազգը պետական միավոր է, ինչպես քաղաքացին, ասենք այսինչ գյուղի գյուղացիները բոլորը հայ են, մեկ էլ ինչ որ տեղից մեկ այլ էլի հայ է գալիս ու ասում՝ էս ձեր գեղի էս սարն իմն է, էն ծառն իմն է, փորձում է վախեցնել, կաշառել գյուղացիների ղեկավարներին, բայց գյուղացիք ազգայնական դուրս եկան ու դուրս քշեցին անկոչ հյուրին:
    Կարճ ասած, ստեղ՝ Հյուսիսում ազգայնականություն եթե եւ կա, դա տձեւ վայրենի տեսք են տվել, որպեսզի մարդկանց մեջ զզվանք առաջացնի ամեն մի միտք ազգայնականության մասին, դրա համար էլ ինչ զիբիլ ասես չկա ղեկավարության մեջ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031