Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին բնակիչները շատ քիչ քանակությամբ են կարտոֆիլ մշակում, քանի որ իրացնելը շարունակում է լուրջ խնդիր մնալ. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 20,2017 12:02

Այս տարի գյուղացին ավելի քիչ կարտոֆիլ է մշակել, քան անցած տարի։ Պատճառը՝ բերքի իրացման խնդիրն է եւ ցածր գինը, ինչի արդյունքում մարդիկ հրաժարվել են կարտոֆիլ ցանել։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանում տարեցտարի նվազում են ոչ միայն կարտոֆիլի ցանքատարածությունները, բերքատվությունը, այլեւ իրացման ծավալները։

Վերջին տարիներին բնակիչները շատ քիչ քանակությամբ են կարտոֆիլ մշակում, քանի որ իրացնելը շարունակում է լուրջ խնդիր մնալ։ Փորձը ցույց է տվել, որ մինչեւ հիմա գյուղացին ինքնուրույն է լուծել բերքի իրացման խնդիրը։ Բացի այս, գյուղացին հասկացել է, որ հող մշակելով ոչ մի օգուտ չի ստանում, այլ միայն վնաս է կրում։

Հող մշակելը դարձել է թանկ հաճույք, ինչի համար մեծ ծախսեր են պահանջվում, որի հնարավորությունն այսօր վարկերի տակ կքած գյուղացին չունի։ Չմշակվող հողերի հիմնական պատճառներից մեկն էլ գյուղատնտեսական մթերքների դեռեւս ցածր գներն են։ Իսկ այն գյուղացիները, որոնք հրաժարվել են կարտոֆիլ մշակել, նրանցից մեծ մասը պատրաստվում է կամ արդեն մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի նպատակով։ Մարդիկ այլ ելք չունեն։ Վերջին շրջանում մեծացել է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը, ինչի հետեւանքով գյուղում մնում են միայն կանայք, ծերերն ու երեխաները, որոնք պարզապես չեն մշակում հողերը։

Այս ամենի արդյունքում Հայաստանում այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունները զգալի նվազել են։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031