Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի համար շտապօգնություն կանչեցին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 12:46

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական  նիստում, այն բանից հետո, երբ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց ամբաստանյալներից Ներսես Պողոսյանի առողջական վիճակով պայմանավորված նիստը հետաձգելու միջնորդությունը, հացադուլի մեջ գտնվող Ներսես Պողոսյանն ասաց, որ ցավեր ունի ու ի վիճակի չէ ներկա գտնվել: Տաթեւիկ Գրիգորյանն առաջարկեց նրա համար շտապօգնություն կանչել, սակայն ամբաստանյալն ասաց, որ հրաժարվում է բժշկական օգնությունից:

Դիմելով գործող մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանին՝ Ներսես Պողոսյանն ասաց. «Էլ բանկա-բութուլկեքին չուղարկես մոտս»: Պողոսյանը նկատի ուներ այն, որ երեկ, երբ իրեն տարել են պատժախուց, կից խուց են բերել մի անձի, որը հայհոյել եւ սպառնացել է իրեն:

Պողոսյանը կրկին դժգոհեց ցավերից, եւ դատավորի որոշմամբ՝ նիստն ընդմիջվեց: Հրավիրվել է շտապօգնություն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031