Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ ատոմակայան կունենաք՝ փոքր մոդուլային ռեակտորներո՞վ, թե այլ տեսակի. պարզաբանում է նախարարը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2017 17:27

«Մեծամոր ատոմակայանի ռեսուրսն անվերջ չէ, այն կաշխատի այնքան ժամանակ մինչեւ այդ ռեսուրսը կբավարարի բլոկն անվտանգ շահագործելու համար: Դրանից հետո այն կապագործարկվի, փոխարենը կկառուցվի նոր էներգաբլոկը: Սա կառավարության դիրքորոշումն է»,-այսօր այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Անդրադառնալով այն պնդումներին, թե ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի շրջանակներում Հայաստանին ստիպում են Մեծամորի ատոմակայանը փակել, եւ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի՝ այս առնչությամբ հայտարարությանը պարոն Մանուկյանն ասաց. «Դավիթ Հարությունյանի ամեն ասածի տակ պատրաստ եմ ստորագրել»:

Նախարարն ասաց, որ Հարությունյանի խոսքերը լրատվամիջոցն է սխալ փոխանցել. «Դավիթ Հարությունյանը խոսել է ոչ թե մոդելների, այլ՝ մոդուլների մասին: Մոդուլ ասելով Հարությունյանը նկատի ուներ փոքր մոդուլային ռեակտորները: Փոքր մոդուլային ռեակտորները…մենք խոսում ենք առաջիկայում համաշխարհային էներգետիկ բնագավառում հեղափոխության մասին: Այս ռեակտորներն արդեն կան, եւ գտնվում են արդյունաբերական փորձարկման փուլում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Այդպիսի մոդուլային ռեակտորներով ատոմակայան կառուցելն, ըստ նախարարի, կրճատում է ներդրումային ծախսերը:

«Վստահ եմ՝ մենք պետք է կառուցենք նոր ատոմակայան: Այլ հարց է՝ քանի մեգավատ հզորությամբ, ինչ տեխնոլոգիայով կկառուցենք: Այս հարցերի պատասխանը կտանք առաջիկա 2 տարում, որովհետեւ այդ ընթացքում մենք վերջնական ու հստակ պատասխան կունենանք ՄԱԳԱՏԷ-ի մեր գործընկերներից, թե որքան ժամանակ կարող ենք շահագործել գործող կայանը: Եվ 2-րդ՝ 2 տարում մենք կունենանք փոքր մոդուլային ռեակտորների փորձարկման արդյունքները եւ կհասկանանք՝ ինչ նոր տեխնոլոգիաներ կան աշխարհում»,-ասաց նախարարը:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031