Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի և Կիպրոսի հոգևոր առաջնորդի հետ

Հոկտեմբեր 20,2017 19:55

Հոկտեմբերի 19-ին Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և հանձնակատար Ֆոտիո Ֆոտիսի միջև:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ս.թ. հունիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջև կնքված փոխըմբռնման հուշագրից բխող համագործակցության հետագա հարցերը և անելիքները:

Կողմերն ընդգծեցին և կարևորեցին Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (Արևելյան տարածաշրջան), Հույն-ամերիկյան առաջնորդության խորհրդի, Կիպրա-ամերիկյան կազմակերպությունների դաշնության և Կիպրոսի արդարադատության միջազգային համակարգող խորհրդի (PSEKA) միջև 2016 թ. ապրիլի 9-ին Նյու Յորքում ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը՝ նշելով, որ դրանք օրինակելի են այլ երկրների սփյուռքյան համայնքների միջև համագործակցությունը զարգացնելու համար:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը Ֆոտիու Ֆոտիսի ուղեկցությամբ այցելեց Կիպրոսի  առաջնորդարան և հանդիպում ունեցավ հոգևոր առաջնորդ արքեպիսկոպոս Կրիսոստոմոս 2-րդ-ի հետ:

Հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ կարևորվեց հայ-կիպրական հարաբերությունների զարգացման գործում ՀՀ սփյուռքի նախարարության և Կիպրոսի Հումանիտար և արտերակրյա հարցերով նախագահի հանձնակատարի գրասենյակի միջև ստորագրված հուշագիրը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց հայկական սփյուռքի ընդհանուր բնութագիրը և խնդիրները, Հայաստան-Սփյուռք գործակցության օրակարգը: Նախարարն ընդգծեց հայ և կիպրական եկեղեցիների միջև համագործակցության կարևորությունը, որը օժանդակ միջոց է երկու ժողովուրդների միջև դարավոր հոգևոր ու մշակութային կապերն ամրապնդելու համար:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031