Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի այսպես օրենքը դնել ու բռնաբարել». Իսրայել Սարգսյանի վերջին խոսքը

Հոկտեմբեր 20,2017 20:03

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով վճիռ կայացնելու: Այն կհրապարակվի հոկտեմբերի 25-ին:

Այսօր մեղադրյալ Իսրայել Սարգսյանը հանդես եկավ վերջին խոսքով՝ պնդելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում ու մինչև վերջ պայքարելու է արդարության համար:

«Չի կարելի այսպես օրենքը դնել ու բռնաբարել»,- մեղադրական ճառի մասին այսպես արտահայտվեց Իսրայել Սարգսյանն՝ այն համարելով ենթադրությունների վրա հիմնված ու  սուտ ճառ:

Հիշեցնենք, որ մեղադրող դատախազը միջնորդել է Իսրայել Սարգսյանին մեղավոր ճանաչել եւ  դատապարտել 25 տարվա ազատազրկման:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031