Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Հայրապետյանը մահացավ՝ դառնալով ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի եւ իշխանությունների անտարբերության զոհը

Հոկտեմբեր 20,2017 22:44

Եվրոպայի Հայերի Համագումարը խորին ցավակցությունն է հայտնում  ազգային բարերար եւ գործարար Լեւոն Հայրապետյանի ողբերգական մահվան առթիվ նրա ընտանիքին, հարազատներին, եւ բոլոր այն հայրենակիցներին, որոնց համար ազգային եւ մարդկային արժանիքները եւ արդարության ձգտումը վեր են ամեն ինչից:

Լեւոն Հայրապետյանը պատկանում էր այն հայ գործարարների եւ  մտավորականների շարքին, որոնք իրենց մտավոր եւ նյութական կարողությունները անմնացորդ ի սպաս են դրել ու դնում Հայաստանի ու Արցախի բարգավաճմանն ու զարգացմանը:

Ռուսաստանյան գործարար բարերարը չընդունելով իր դիմ անարդար մեղադրանքներն ու  դատական վճիռները, ի վերջո ծանր հիվանդության պայմաններում մահացավ անազատության մեջ՝ դառնալով Ռուսաստանյան արդարադատության անարդար քաղաքականության եւ հայկական էլիտայի եւ իշխանությունների անտարբերության զոհը:

Հույսով նրա ազգանվեր գործունեությունը հատկապես Արցախում՝ հանձին նրա գաղափարները կիսող ընկերների եւ մտավորական եւ գործարար  շրջանակների, կունենա իր արժանի շարունակությունը:

Եվրոպայի Հայերի Համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031