Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Հայաստանն ավելացրել է ռազմական բյուջեն. Eurasianet

Հոկտեմբեր 20,2017 23:59

Հոկտեմբերի սկզբին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ 2018թ. պաշտպանական բյուջեն ավելացնում են 18 տոկոսով: Պաշտպանության նախարարը հրաժարվել է հստակեցնել՝ ինչպես է բաշխվելու բյուջեի աճը, այնուամենայնիվ, նա ենթադրել է, որ այդ գումարները կարող են օգտագործվել հայկական բանակի համար սպառազինության նոր համակարգեր գնելու համար, ասվում է eurasianet.org-ում տեղադրված հոդվածում:

Գնահատականներից մեկի համաձայն՝ 2018թ. պաշտպանական բյուջեն կկազմի ՀՆԱ մոտ 5.5 տոկոսը:

Մինչ ադրբեջանական մամուլն արագորեն փորձում է նվազեցնել Հայաստանի պաշտպանական բյուջեի ավելացման նշանակությունը, չի կարելի չնկատել Հայաստանի բյուջեի ավելացման և Ադրբեջանի ռազմական ծախսերի նվազեցման տարբերությունը: Ադրբեջանն էլ շարունակում է խրված մնալ գնալով խորացող ճգնաժամի մեջ, որը նվազեցրել է երկրի պաշտպանական ծախսերը:

Այնուամենայնիվ, ադրբեջանական ռազմական ծախսերը դեռ զգալիորեն գերազանցում են Հայաստանի ռազմական բյուջեն: 2017թ. Ադրբեջանի պաշտոնական ռազմական բյուջեն կրկնակի գերազանցում է Հայաստանի 2018թ. ցուցանիշը, ընդ որում, Ադրբեջանն առայժմ չի հայտարարել իր 2018թ. բյուջեն:

Հայաստանի տիպիկ պատասխանը Ադրբեջանի ռազմական ծախսերին և նյութական առավելությանը այն է, որ բոլոր ծախսերը չէ, որ հավասար են: Նման հայտարարությունները սովորաբար ուղեկցվում են հայկական վերադաս ռազմական մշակույթի, կազմակերպվածության, նվիրվածության և այլ վերացական պատմություններով: Բայց դրանից բացի, Հայաստանն իսկապես նկատելի առավելություններ ունի, ինչպիսին է նրա նպաստավոր աշխարհագրական դիրքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ասվում է հոդվածում:

Հայկական զորքերը վերահսկում են ոչ միայն դե ֆակտո հանրապետությունը, այլև «բուֆերային» տարածքներ՝ դրանով իսկ ռազմավարական նշանակալի առավելություն ունենալով ոչ միայն Ղարաբաղի, այլև հենց Հայաստանի պաշտպանության հարցում: Չնայած երկու կողմերն էլ լուրջ պաշտպանական ամրակետեր են հիմնել շփման գծի երկայնքով, Ադրբեջանի ռազմական նպատակները կապված են հարձակողական հնարավորությունների հետ: Լայնածավալ գործողությունների դեպքում  ստատուս քվոյի պահպանումը Երևանի համար ամենայն հավանականությամբ կնշանակի հաղթանակ, իսկ Բաքուն կբավարարվի միայն նշանակալի տարածքային ձեռքբերումներով:

Սա ակնհայտ էր 2016թ. ապրիլի քառօրյա պատերազմում, երբ ադրբեջանական ուժերը հաջողությամբ տարածքներ գրավեցին հայկական կողմից՝ 1990թ. հետո առաջին անգամ: Թեև այդ մարտերն Ադրբեջանում ներկայացվեցին որպես մեծ բարոյական հաղթանակ՝ դա արվեց չափազանց ծանր զոհերի գնով և վերջին հաշվով մեծ փոփոխություն չմտցրեց վերջնական ռամկավարական դաշտում:

Ինչ վերաբերում է Հայաստանի ռազմական կեցվածքին, Հայաստանը կարիք չունի ցույց տալ հարձակողական նույն հնարավորությունները, քանի որ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում ռազմական հնարավորությունները զարգացնելու վրա: Այնուամենայնիվ, Երևանն էլ ունի իր նշանակալի հնարավորությունները, ինչպիսիք են առաջատար S-300 հակաօդային պաշտպանության համակարգեր (որն ունի նաև Ադրբեջանը), ինչպես նաև փոքր հեռահարության Իսկանդեր-Մ հրթիռային համակարգեր (որն Ադրբեջանը չունի). Վերջինս, ի դեպ, ավելի օգտակար է կանխարգելման համար, ոչ թե բաց պատերազմական գործողությունների:

Եվ չնայած Ռուսաստանը ժամանակակից սպառազինություն է վաճառում երկու կողմերին էլ (մի բան, որը, թվում է, տարօրինակ է՝ հաշվի առնելով Հայաստանի նկատմամբ նրա պարտավորությունները), Հայաստանը ստանում է իր համար հարմար պայմաններ և գներ: Տարածաշրջանում ընդունված է ասել, որ գնելով մեծ քանակությամբ ռուսական զենք՝ Ադրբեջանն անուղղակիորեն սուբսիդավորում է հայկական սպառազինությունը, որը հակված է գնելու նույն զենքը ինքնարժեքով, ասվում է հոդվածում:

Հետևաբար, զարմանալի չէ, որ Հայաստանի բյուջեի մասին հայտարարությունը համընկավ այն նորության հետ, որ Հայաստանը վերջերս համաձայնության է եկել Մոսկվայի հետ ռուսական սպառազինություն գնելու համար 100 մլն դոլարի վարկ ստանալու մասին: Այդ գործարքը թերևս 2015թ. 200 մլն դոլարի սպառազինության մասին համաձայնագրի շարունակությունն է:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերսկսման հրատապությունը, չնայած կարող էր մի պահ հետաձգվել Ժնևում տեղի ունեցած գագաթնաժողովով, բայց Երևանի մեծացող ռազմական ծախսերը և ռուսական նոր վարկը կարող է խոսել հօգուտ Հայաստանի: Այս փոփոխությունները կարող են ողջունելի լինել Երևանում, որտեղ պատերազմի սպառնալիքի և Ադրբեջանի ժամանակակից սպառազինության շուրջ անհանգստությունները կյանքի մի մաս են դարձել: Այնուամենայնիվ, լավատեսության յուրաքանչյուր զգացում կարող է միայն ժամանակավոր լինել, քանի դեռ Բաքուն չի հայտարարել իր ռազմական բյուջեն, իսկ Ադրբեջանն էլ սովորաբար հեռու չէ բլոքբասթերային ռազմական գործարքներից:

Ցանկացած պարագայում, տարածաշրջանում արդեն պատերազմի եզրին օրորվող սպառազինությունը հազիվ թե ողջունելի լինի խաղաղության լուրերի համար:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031