Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհներ Երևանում և մարզերում

Հոկտեմբեր 22,2017 13:45

Հոկտեմբերի 20-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ին այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ,
Երևան-Երասխ խճուղի/4 հասցեում գտնվող ջերմոցային տնտեսության մոտակայքում՝ 5 հա, Սյունիքի մարզի Վերին Հանդ գյուղում՝ «Մարիամ Աստվածածին» եկեղեցու մոտակայքում՝ 400 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի մարզպետարանի մոտակա սարում՝ 2 հա, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ե. Չարենցի փողոցի 7-րդ շենքի մոտակայքում՝ 100 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Թագավորանիստ» կոչվող հանդամասում ՝ 2 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031