Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Մ 23 ծանրորդների հավաքականը ոսկե մեդալների քանակով դարձել է Եվրոպայի թիմային չեմպիոն

Հոկտեմբեր 22,2017 21:00

Ծանրամարտի Հայաստանի մինչեւ 23 տարեկան տղաների հավաքականը Ալբանիայի Դուրրես քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում հանդես եկավ հինգ մարզիկով, բայց ընդհանուր առմամբ բոլորից շատ ոսկե մեդալ նվաճեց:

Երկամարտի արդյունքով չեմպիոնի կոչումը նվաճեցին գերծանր քաշային Գոռ Մինասյանը, 85  կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը եւ 94 կգ քաշային Կարուշ Ղուկասյանը: Մինասյանն ու Ղուկասյանը մեկական փոքր ոսկի նվաճեցին նաեւ պոկում եւ հրում վարժություններում, Կարապետյանը հավասարը չունեցավ պոկում վարժությունում, իսկ հրումում արժանացավ արծաթի: Մեր թիմին հրում վարժության մեկ բրոնզե մեդալ էլ բերեց 77 կգ քաշային Ժորժ Եղիկյանը:

 

Այսպիսով, Հայաստանի մինչեւ 23 տարեկան տղաների հինգ ծանրորդով ներկայացած հավաքականն Ալբանիայում ընդհանուր առմամբ նվաճեց ութ ոսկե, մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ ու ոսկիների քանակով դարձավ այս տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031