Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեստորանում մատուցողուհու բռնաբարությունը չի հաստատվել

Հոկտեմբեր 23,2017 14:18

Նախկինում հայտնել ենք` սեպտեմբերի 13-ին Իջեւանի տարածաշրջանի ռեստորաններից մեկի 29-ամյա մատուցող աղջիկը ոստիկանություն է դիմել, որ Իջեւան քաղաքի ծայրամասում գտնվող ռեստորանում տղամարդն իրեն բռնաբարել է: Այդ առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարությունը՝ տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինիս կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով»): Մատուցողուհու կողմից բռնաբարության համար մեղադրվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերից մեկի 34-ամյա բնակչին քրեական գործով կասկածյալի կարգավիճակ է տրվել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գործի քննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում:

Մատուցողուհին ոստիկաններին հայտնել է, որ տղամարդն  իրեն աշխատանք առաջարկելու համար հանդիպման է հրավիրել այլ ռեստորան, ուր բռնաբարել է:

Ւրավապահներից ստացված տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում աղջկա նկատմամբ կատարված բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Առաջիկայում, հավանաբար, քրեական գործի վարույթը կկարճվի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031