Լրահոս
Օրվա լրահոսը

Նարինե Ավետիսյանի գործով քննչական գործողություններ կատարելու միջնորդությունը մասնակի մերժելու մասին որոշումը կբողոքարկվի

Հոկտեմբեր 23,2017 16:07

2017 թվականի սեպտեմբերի 28-ին Վանաձոր քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա բռնության գործադրմամբ խոչընդոտվել է «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր, լրագրող Նարինե Ավետիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը:

Դեպքի առթիվ նույն օրը հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին և ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ Տ. Թադևոսյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին:

Վերը նշված քրեական գործի շրջանակներում Նարինե Ավետիսյանը ճանաչվել է տուժող, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և կազմակերպության իրավաբան Սյուզաննա Սողոմոնյանը ճանաչվել են տուժողի ներկայացուցիչներ:

Քրեական գործի նախաքննության շրջանակներում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել դատաբժշկական և դատահամակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու վերաբերյալ: 2017 թվականի հոկտեմբերի 3-ին տուժողի ներկայացուցիչների կողմից վարույթն իրականացնող մարմնին ներկայացվել են միջնորդություններ մի շարք քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ:

Լրացուցիչ տեղեկատվություն. Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Շինպլյուս» կազմակերպության տնօրեն Տիգրան Նազարյանին, իսկ կազմակերպության մյուս աշխատակից Վրեժ Խաչատրյանը գործով ներգրավվել է որպես կասկածյալ: Վարույթն իրականացնող մարմնի կողմից 2017 թվականի հոկտեմբերի 3-ին ներկայացված մի շարք քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունների լուծումը հետաձգվել է մինչև քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:

2017 թվականի հոկտեմբերի 9-ին և 13-ին տուժողի ներկայացուցիչների կողմից կրկին միջնորդություններ է ներկայացվել՝ այլ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ (առերես հարցաքննություններ, լրացուցիչ հարցաքննություն կազմակերպելու, դատաապրանքագիտական փորձաքննություն նշանակելու, մեղադրյալի մի շարք գործողություններին իրավական գնահատական տալու և մի շարք այլ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ):

Հոկտեմբերի 9-ին ներկայացված միջնորդության վերաբերյալ 13.10.2017թ. վարույթն իրականացնող մարմինը կայացրել է որոշում՝ ներկայացված միջնորդությունը մասնակի մերժելու վերաբերյալ, մյուս մասով միջնորդության լուծումը կրկին հետաձգվել է՝ մինչև վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:

Վարույթն իրականացնող մարմնի կողմից հետաձգվել է նաև 2017 թվականի հոկտեմբերի 13-ի միջնորդության քննարկումը՝ մինչև վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը:

Քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի մերժելու մասին վարույթն իրականացնող մարմնի որոշումը կբողոքարկվի վերադասության կարգով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Լուսանկարը՝ Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031