Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը միջնորդել է ցմահ ազատազրկման դատապարտել Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվողներին

Հոկտեմբեր 23,2017 16:23

Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալները 23-ամյա Գևորգ Զոհրաբյանը ու 43-ամյա Արթուր Միհրանյանն են, եւ ըստ մեղադրանքի՝ Կարեն Վարդանյանը դարձել է նրանց կողմից խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալների շահերի պաշտպաններից փաստաբան Մարինե Ֆարմանյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այսօրվա նիստում դատախազն ընթերցել է մեղադրական ճառը, այնուհետեւ՝ միջնորդել ամբաստանյալներին դատապարտել  ցմահ ազատազրկման:  «Պատրաստվում ենք պաշտպանական ճառին»,-նշեց Մարինե Ֆարմանյանը:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031