Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է 87-ամյա ծերունին փորձել մկնդեղով սպանել գյուղապետին

Հոկտեմբեր 23,2017 17:24

Վաղը`հոկտեմբերի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կկայանա Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղի բնակիչ Սահակ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործով դատական հերթական նիստ: 1930թ. ծնված Ս, Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մայիսի 7-ին, ժամը 20.00-ի սահմաններում Վ. Ծաղկավան համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանին առանց որեւէ դրդապապատճառի, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով վերջինիս անձնական օգտագործման «Պրադո» մակնիշի ավտոմեքենայի առջեւի ձախ կողմի դռան բռնակի վրա դրսից լցրել է ցինկի ֆոսֆիդ, սակայն Ս. Խաչատրյանի կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցվել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ս. Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Նրա կինը մահացել է, ինքը միայնակ է ապրում, որդիները Վ. Ծաղկավանում չեն բնակվում: Այս գործով տուժող Արթուր Ղազարյանը 2016թ. սեպտեմբերի 18-ին կայացած ընտրություններում համայնքի ղեկավար չի վերընտրվել:

Սահակ Խաչատրյանի պաշտպան, հանրային պաշտպան Աննա Մեժլումյանը հայտնեց, որ դատական նախորդ՝ սեպտեմբերի 19-ի նիստում ինքը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի ցինկի ֆոսֆիդի լրացուցիչ համալիր փորձաքննություն անցկացվի, որպեսզի պարզվի, թե մկնդեղի այդքան քանակությունը մարդու առողջության, կյանքի համար վտա՞նգ է ներկայացնում: Ա. Մեժլումյանը հայտնեց, որ մկնդեղը 2010 թվականի արտադրության է:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է հաջորդ նիստին դատարան հրավիրել ցինիկի ֆոսֆիդի համալիր փորձաքննություն անցկացրած փորձագետներին, որպեսզի նրանց թույնի վերաբերյալ հարցեր տրվեն:

Ա. Մեժլումյանն ասաց, որ Սահակ Խաչատրյանը նախկին գյուղապետի հետ նորմալ հարաբերություններ է ունեցել, նրան սպանելու պատճառ չի ունեցել, մեղադրական եզրակացության մեջ նշված չէ հանցագործության մոտիվը:

Պաշտպանը հայտնեց, որ ինքն այժմ արձակուրդում է գտնվում,այդ պատճառով այսուհետեւ դատարանում Ս. Խաչատրյանի շահերը կպաշտպանի այլ հանրային պաշտպան:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031