Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Ով մեղք ունի, գալիս է Շիրակի մարզ, եկեղեցի է կառուցում, եկեղեցու տեղը մի հատ ցեխ բանայիր». Հասմիկ Կիրակոսյան

Հոկտեմբեր 23,2017 21:21

«Այդքան եկեղեցիներ…ով մեղք ունի, գալիս է Շիրակի մարզ, եկեղեցի է կառուցում: Եկեղեցու տեղը մի հատ ցեխ բանայիր, բերեիր մարդկանց էլ աշխատեցնեիր՝ հազար եկեղեցի արժեր դա»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց Շիրակի մարզպետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը:

Մեր դիտարկմանը, որ ՀՀ նախկին վարչապետ, 5-րդ գումարման ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, երբ նման կարծիք հայտնեց՝ մեծ քննադատության արժանացավ՝ Հասմիկ Կիրակոսյանն արձագանքեց. «Շատ սխա՛լ արեցին»:

Տիկին Կիրակոսյանն էլ է գտնում, որ եկեղեցին հարկ չի տալիս, աշխատատեղ չի ապահովում, ուստի այդ գումարը պետք է ներդնել որեւէ խնդիր լուծելու, աշխատատեղ ստեղծելու համար. «Ասում են՝ ամենաշատ եկեղեցիները Հայաստանն ունի, բայց անհավատներն էլ էլի ամենաշատը Հայաստանում են, այսինքն, եկեղեցին էլ է ֆորմալ մնում, եկեղեցին էլ չի ծառայում իր նպատակին: Դա նշանակություն չունի: Եկեղեցու մեջ, որ դնեին երկու հատ ստանոկ, լավ էլ եկեղեցի կգնային՝ անկախ նրանից, թե արտաքին տեսքն ինչ է: Մարդիկ աշխատատեղ են ուզում, աշխատանք են ուզում»:

Հասմիկ Կիրակոսյանը գտնում է, որ օլիգարխներին թվում է, թե եկեղեցի կառուցելով՝ մեղքերը ներվում են. «Եթե իմանաս, որ ինչ-որ մտածելակերպի փոփոխություն առաջացնում է, ինչ-որ բան փոխվում է, էլի լավ կտրամադրվես: Բայց այդպես չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031