Լրահոս
Օրվա լրահոսը

102-րդ ռազմաբազայի զորավարժությունների ժամանակ արտառոց դեպք է գրանցվե՞լ

Հոկտեմբեր 23,2017 23:07

Ինչպես տեղեկացնում են 102-րդ ռազմաբազային մոտ կանգնած աղբյուրներն, այսօր կեսօրին՝ ժամը 16․00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Ալագյազի զորավարժարանում։

Զորավարժությունների ընթացքում Գյումրու 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից մեկը, զենքի հետ անզգույշ վարվելով, պատահաբար կրակել է ծառայակցի վրա, այնուհետ ինքնասպանություն գործել։ Ռուսական ռազմաբազայի ողջ սպայական կազմը, ըստ նույն աղբյուրների, այս պահին Արագածոտնի մարզում է։

Ի դեպ, այս նույն տեղեկության մասին գրառում է կատարել նաև քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նկարագրելով կատարվածը ու նշելով, որ, ըստ իր հավաստի տեղեկությունների, կա 2 զոհ։

Մի քանի ժամ է՝  մենք փորձում ենք պաշտոնապես ճշտել այս տեղեկությունը, ռազմաբազայի մամլո պատասխանատուի հեռախոսահամարն անհասանելի է, Շիրակի մարզի իրավապահների փոխանցմամբ էլ դեպքը տեղի է ունեցել Արագածոտնի մարզում, հետևաբար և իրենք չեն կարող ոչինչ ասել դեպքի մասին։

ՀՀ ոստիկանությունից ևս չկարողացան ոչինչ փոխանցել․ վերջինիս ռուսական կողմը տեղյակ չի պահել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031