Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ մի քիչ զարմացրեց նախկին նախագահի ընտանիքի համեստ կենցաղը, նրանց անպաճույճ հագուկապը, այգում դրված  ճոճանակի պաստառի մաշվածությունը. «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2017 10:48

«Առաջին տիկին» արտահայտությունն առաջին անգամ լսել եմ այն ժամանակ, երբ ՀՀ նախագահը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր։ Առաջին տիկին լինելու Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի կոչմանը, առաքելությանը, իսկ գուցե նաեւ՝ «խաչին» իմ շրջապատի կանայք՝ հորաքույր-մորաքույր-քեռակիններ եւ իգական սեռի այլ ազգականներ, խանդով էին վերաբերվում։ Այն, որ ՀՀ-ում ապրող, աշխատող ու ստեղծագործող կանանց մեջ կա մեկը, ով առաջինը լինելու առավելություն ունի, ավագ սերնդի կանայք համարում էին իրենց կանացի արժանապատվությանը հասցված ապտակ։ «Չէ մի չէ՝ առաջին, այսինքն՝ մենք էլ վերջի՞նն ենք…»,- հեգնանքով նետում էին նրանք՝ հեռուստատեսությամբ կամ ռադիոյով առաջին տիկնոջը վերաբերող որեւէ ակնարկ, անդրադարձ տեսնելիս կամ լսելիս։

Ինտերնետն այդ տարիներին մասսայական կիրառում չուներ մեր երկրում (չմոռանանք նաեւ էներգետիկ ճգնաժամը), եւ առաջին տիկնոջ գործունեությանը վերաբերող լուսաբանումները քիչ էին ու, վստահաբար, խմբագրվում էին՝ մինչ հանրության սեփականությունը դառնալը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարում ինֆորմացիայի հասանելիությունը «հասանելի» դարձրեց նաեւ ՀՀ առաջին տիկնոջը՝ ուր գնաց, ինչ արեց, ինչ խոսեց եւ այլն։ Եվ այդ ամենը՝ առանց խմբագրման։

Այսօր առաջին տիկինը հանրային քննարկումների օրակարգում իր մշտական տեղն ունի, եւ այդ քննարկումները ոչ միշտ է, որ դրական լույսի ներքո են։ Որպես կանոն, դրանք (սոցցանցային քննարկումները նկատի ունենք) քննադատական են, երբեմն համեմված ծաղրական, հեգնական, կծու ու գռեհիկ արտահայտություններով, ընդհուպ՝ անեծքներով։

… Նախկին առաջին տիկիններից անձամբ ծանոթ եմ միայն Լ. Տեր-Պետրոսյանին։ Տարիներ առաջ լրագրողական խմբի հետ եղել եմ նրանց առանձնատանը։ Զուսպ, հյուրընկալ, առանց ավելորդ ձեւականությունների կնոջ տպավորություն թողեց։ Զգացվում էր, որ տան երկրորդ գլխավոր անձն է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանից հետո։ Ինձ մի քիչ զարմացրեց նախկին նախագահի ընտանիքի համեստ կենցաղը, նրանց անպաճույճ հագուկապը, այգում դրված ճոճանակի պաստառի մաշվածությունը, ոչ տոնական սպասքը, որով հյուրերիս սուրճ ու կարկանդակներ մատուցվեցին։

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031