Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ – Հայաստան Բանկը գործարկում է ակցիա վարկային քարտերի քարտապանների համար

Հոկտեմբեր 25,2017 16:21

ՎՏԲ – Հայաստան Բանկը հայտարարում է “Ամսվա հաջողակ” ակցիա Companion card վարկային քարտերի քարտապանների համար:

2017թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2018թ. ապրիլի 25-ը, օգտվելով վարկային քարտերից և առավելագույնս օգտագործելով վերջիններիս վարկային սահմանաչափերը, Բանկի հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

“Ամսվա հաջողակ” ակցիայի մասնակից կդառնան ինչպես նոր, այնպես էլ գործող ֆիզիկական անձ հաճախորդները, ովքեր ունեն Companion card վարկային քարտեր չօգտագործված վարկային սահմանաչափերով: Companion card-ը վարկային քարտ է, որը տրամադրվում է այն հաճախորդներին, ովքեր ստացել են ՎՏԲ – Հայաստան Բանկում հետևյալ վարկատեսակներից մեկը.

  • ​Հիփոթեք
  • Ավտովարկ
  • Ապառիկ
  • Սպառողական վարկ “Ունիվերսալ” գույքային ապահովմամբ
  • Սպառողական վարկ “Ունիվերսալ” առանց գույքային ապահովման

Մասնակիցները կբաժանվեն 2 խմբերի.

  • 50,000 – 400,000 ՀՀ դրամ (ներառյալ) վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ

– 400,000 ՀՀ դրամից բարձր վարկային սահմանաչափ ունեցող հաճախորդներ:

Յուրաքանչյուր խմբի համար սահմանվում է ամսական մեկական մրցանակ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով: Ակցիայի յուրաքանչյուր ամսվա ավարտին /ակցիան տևում է 6 ամիս/ յուրաքանչյուր խմբում հաղթող են ճանաչվում այն քարտապանները, ովքեր ակցիայի յուրաքանչյուր ամսվա ընթացքում կապահովեն վարկային գծի ամենամեծ գումարի չափով օգտագործում:

Մրցանակը տրամադրվում է հաճախորդի Բանկում գործող քարտային հաշվին:

“Ամսվա հաջողակ” ակցիայի պայմանների և կանոնների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններին կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031