Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար՝ Սիլիկյան-Հաղթանակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում

Հոկտեմբեր 29,2017 11:34

Հոկտեմբերի 28-ին, ժամը 22:42-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան-Հաղթանակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի 05 SL 500 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Հ.) և «Opel» մակնիշի 08 LS 189 պետհամարանիշի (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին գտնվող էլ. սյանը՝ վնասելով այն։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և հերթապահել՝ մինչ էլ. ցանցի աշխատակիցների դեպքի վայր հասնելը:

ՀՀ ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031