Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի հանդբոլիստները հաղթեցին ուսանողական առաջնությունում

Հոկտեմբեր 29,2017 14:48

Հոկտեմբերի 28-ին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզասրահում կայացավ հոկտեմբերի 23-ին մեկնարկած ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով տղաների հանդբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը:

Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) տղաների թիմերը:

Թեժ պայքարից հետո հաղթող ճանաչվեց ՀՖԿՍՊԻ-ի թիմը, իսկ ՎՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց երկրորդ տեղը, բրոնզե մեդալները բաժին հասան Պոլիտեխնիկական համալսարանի տղաներին։ Առաջնությանը մասնակցում էին 5 բուհերի թիմեր՝ ՎՊՀ, ՀՊՏՀ, ՀՖԿՍՊԻ, ՀԱՊՀ և ԵՊՀ (յուրաքանչյուրում 13-15 մասնակից):

Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. երրորդ և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգիր և մեդալներ, իսկ առաջինը`նաև գավաթ:

Պարգևատրում կատարեց ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՖԿՍՊԻ մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր՝ Հարություն Մելքոնյանը:

Տեղեկացնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան մրցաշարի կազմակերպման համար սերտորեն համագործակցում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ։ Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը։ Նշենք, որ ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերը իրականություն են դարձել ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում:

Խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031