Լրահոս
Օրվա լրահոսը

Միջոցառում` նվիրված Իգնատ Մամյանի 70-ամյակին

Հոկտեմբեր 30,2017 22:54

Բանաստեղծները չեն մահանում, հեռանալով երկրային ճանապարհից` նրանք ապրում են իրենց արարած գրքերում, եւ ամեն սերունդ նրա արարած տողերով ապրում է պոետի զգացմունքները, քայլում նրա մանկության սարերի արահետներով, համակվում բանաստեղծի ապրած սիրով: 2008թ.-ին երկրային կյանքից հեռացավ Իգնատ Մամյանը, ում հատուկ էր ռոմանտիկ ոգին, մտքի մեծ թռիչքը, հայրենի Նոյեմբերյան աշխարհի նկատմամբ անհուն սերը, հայրենիքի պատշպանների հանդեպ պաշտամունքը: Բեղուն էր նրա գրիչը, հարուստ` գրական ժառանգությունը:

Իգնատ Մամյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 28-ին Նոյեմբերյանի քաղաքային գրադարանում կայացավ միջոցառում,որը Տավուշի մարզպետարանի աջակցությամբ կազմակերպել էր Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնը: Մասնակցում էին Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության,մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը, Իգնատ Մամյանի այրին`Արմենուհի Ծատուրյանը, բանաստեղծի Սասուն եւ Դավիթ որդիները`իրենց ընտանիքներով,նոյեմբերյանցի մտավորականներ:

Բանաստեղծի թոռը`Իգնատ Մամյանը բանաստեղծություններ է գրում, ասմունքում: Նա իր պապի հոբելյանին նվիրված միջոցառման ժամանակ ասմունքով հանդես եկավ: Քաղաքային գրադարանի շենքի առաջին հարկում Ի. Մամյանի գրքերի ցուցադրություն էր, «Աշնանային Տավուշ» խորագրով ներկայացված էին նկարիչներ Հրանտ Կիրակոսյանի եւ Նորայր Մալխասյանի կտավները: Հ. Կիրակոսյանի նկարներից մեկը մարզպետարանի վարչության պետ Կարեն Նազարյանը նվիրեց տիկին Արմենուհի Ծատուրյանին:

Միջոցառումը բացեց Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի տնօրեն Սոնա Զուրաբյանը, ցերեկույթը վարում էր դերասանուհի, ասմունքող Նաիրա Աբրահամյանը: Ելույթ ունեցան, Իգնատ Մամյանի մասին լուսավոր, հետաքրքիր հուշեր պատմեցին Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, նոյեմբերյանցի գրող Սամվել Բեգլարյանը, բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, գրող, աշխահարհագրագետ Ռուսլան Մալինյանը, Ի. Մամյանի որդին՝ Սասուն Մամյանը: Կողբ գյուղի երաժշտական դպրոցի տնօրեն Տիգրան Հարությունյանի հետ միջոցառմանը եկել էր գյուղի երաժշտական դպրոցի սան, կողբեցի պատանի շվիահար, որը հանդես եկավ գեղեցիկ կատարումով:

Ցուցադրվեց Նոյեմբերյանի մշակույթի կենտրոնի գեղարվեստական մասի ղեկավար Գագիկ Մելքոնյանի պատրաստած ֆիլմը, ուր հատվածներ են Իգնատ Մամյանի կյանքից, ելույթներից, նրա հեղինակած «Մանկության սարերի կանչը» տեսաֆիլմից:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031