Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Խաղամոլ, հարբեցող, գործազուրկ, բռնարար. Արմավիրցի պատանդառուի մասին՝ նախկին զոքանչը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2017 10:35

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեկ երեք տարեկան երեխային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանը գործազուրկ, հարբեցող անձնավորություն է: Այսպես Aravot.am –ի հետ զրույցում բնութագրեց երեկ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեք տարեկան տղային պատանդ վերցրած Արգամ Հովիկյանին՝ նախկին փեսային, տիկին Արմինեն:

«Մանուշակ» մանկապարտեզի վարիչ Ռոզա Վարդանյանը Արգամ Հովիկյանի նախկին կնոջ տատիկն է:

«Ուղղակի չհաջողված, չստացված ընտանիք է եղել, իմ երեխեն փախել, եկել է մեր տուն: Մենք տուն չենք քանդել, իր խաղամոլության, հարբեցողության պատճառով իմ երեխեն թքել ու եկել է մեր տուն: Ինքը դրա համար մեզ է մեղադրել, որ մեր երեխուն բերել ենք, մեր կողքին նստեցրել: Ինքը անաշխատունակ, իր երկու ամսվա կնոջ անունով անօրինական ձեւով, սուտ տեղեկանքներով վարկեր է ձեւակերպել, ստացել, հիմա այդ գործը քննչականում է քննվում: Քրեական գործ կա իր վրա»,- ասաց Արգամ Հովիկյանի նախկին զոքանչը՝ տիկին Արմինեն, պնդելով, որ սուտ տվյալ է, թե Հովիկյանը երեկ մանկապարտեզ էր գնացել՝ կնոջն ու երեխային տեսնելու համար կամ բողոքում էր, թե թույլ չեն տալիս իր երեխային տեսակցել,- «Իմ աղջիկը երեխա չունի իրենից, իրենց համատեղ կյանքը շատ կարճ է եղել: Ինքը բռնի ուժով է իմ երեխում պահել իր կողքին, փախցրել է բռնի ուժով ու բռնի ուժով էլ պահել է, վախեցրել է՝ հորդ կգյուլեմ, եթե չխոսես հետս, եթե գնաս, հորդ ու եղբորդ կգյուլեմ: Իմ երեխեն վախենալով է ապրել հետը, բայց էլ ի վիճակի չի եղել, էդքան բան, էլ ոչինչ ի վիճակի չեմ ասելու»:

Հիշեցնենք, որ երեկ 16:20-ի սահմաններում Արգամ Հովիկյանը դանակով մտել է մանկապարտեզ ու պատանդ վերցրել երեք տարեկան մի երեխայի՝ անձնական բնույթի պահանջներ ներկայացնելով:

Արգամ Հովիկյանի նախկին աներոջ տեսակետը նրա մասին՝ «Առաջին լրատվականի» տեսանյութում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031