Լրահոս
Օրվա լրահոսը

Պատանդառուն «Մանուշակ» մանկապարտեզի վարիչի պարանոցից մինչեւ ականջ դանակով բացել է

Հոկտեմբեր 31,2017 12:24

Արմավիրի բնակիչ Արմինե Մարգարյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ երեկ նախկին փեսայի կողմից դանակահարված իր դստեր կյանքին վտանգ չի սպառնում:

Նրա խոսքով, իր դուստրը Երեւանի 1-ին հիվանդանոցում է, վիրահատվել է, բայց դեռ վերակենդանացման բաժանմունքում է:

«Ձեռքի մասնակի կտրվածք է ունեցել, ջլերն են վնասվել, ներվի հատվածն ու դանակով փորձել է աղջկաս վիզը կտրի, ձեռքն է կտրել, վիզը ու կուրծքն է երկու տեղով ծակել»,- պատմեց Արմինե Մարգարյանը:

Ինչպես է աղջիկը ստացել այդ վնասվածքները. Արմինե Մարգարյանի պատմելով՝ «Ինքը խմած, ծխած եկել է, որ երեխուս մորթի, ասել է՝ դու էսօր մեռնելու, սատկելու ես, եկել եմ քեզ մորթեմ, դու չես ապրելու: Երեխուս մազերից բռնած, քարշ տալով՝ հանել է խմբից դուրս, այդ պահին տեգրս ու սկեսուրս են օգնության հասել, տեգրս խփել է նրան, որ նա ընկել է, աղջիկս փախել է, ինչից հետո նա խմբի երեխաներից փոքրիկ տղային է պատանդ վերցրել: Սկեսուրս էլ ունի մարմնական վնասվածքներ՝ դանակով հարվածել է կոկորդի շրջանին, պարանոցից մինչեւ ականջի հատվածը բացել է: Սկեսուրս այս պահին դատաբժշկի մոտ է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031