Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմում Ամենայն հայոց կաթողիկոսին. «Հույժ անհրաժեշտություն է դառնում Ջավախքի առանձին Թեմի հռչակումը»

Հոկտեմբեր 31,2017 15:53

Հայրապետություն Ամենայն Հայոց Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Գերագույն Հոգևոր Խորհուրդ

Մեծի Տանն Կիլիկիոյ ԿաթողիկոսՆ․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա Հայ Կաթողիկե Եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք

Ամենապատիվ և Գերերջանիկ Տ․Տ  Գրիգոր Պետրոս Ի

Հայ Ավետարանական Եկեղեցի

Հյուսիսային Ամերիկայի,  Ֆրանսիայի,   ՄերձավորԱրևելքի Հայ Ավետարանական միություններին։

ԴԻՄՈՒՄ

Մենք՝ Ջավախքի հասարակական-քաղաքական կազմակերպություններս և հավատացյալ ժողովուրդը, չենք կարող թաքցնել մեր խորը մտահոգությունը և հիասթափությունը Գումբուրդոյի Ս․Համբարձում տաճարի ՀԱԵ և ՎՈՒԵ համատեղ որոշման  վերաբերյալ։Նախ՝ նշյալ տաճարի պատկանելության շուրջ չէ, որ պետք է որոշում կայացվեր։ Հետո էլ այն ընդունվել է մի քանի մարդկանց ներկայությամբ՝ այն էլ հապճեպ։ Եվ ընդհանրապես գյուղի հասարակության վրդովմունքն առաջացավ այն ժամանակ, երբ այսպես կոչված վերականգնողական աշխատանքների ժամանակ տաճարի գավթից առաքելական շրջանի գերեզմանները վայրագորեն քանդվեցին, առնվազն 700 տարվա գերեզմանները այդ հուշարձանի ինչ է, պատմության մասը չեն՞։ Կամ նույնքան հին արժեքավոր խաչքարերը ինչու՞ հեռացվեցին։ Ինչի՞ հիման վրա է համատեղ որոշման մեջ Սրբազանը պնդում,թե տաճարը երբեք առաքելական չի եղել, այն դեպքում, երբ այստեղ հանգչում են նրա առաքելական սպասավորները՝ Տեր-Մաթևոսյանները, աշխարհահռչակ Շառլ Ազնավուրի արյունակից Տեր-Ազնավուրյանը և այլոք։ Ինչ է ,ՅՈՒՆԵՍԿՈ-ին այս տաճարը յուր պաշտպանության տակ առնելու համար հայկակա՞ն հետքերն են խանգարում։ Հիմա ով է՞ պատասխան տալու այս վանդալիզմի համար։Գյուղը 500 ստորագրությամբ դիմել էր և՜Հայաստանի, և՜ Վրաստանի հոգևոր ու քաղաքական իշխանություններին, որպեսզի ավերված գերեզմաններից հավաքված ոսկորները ամփոփվեն տաճարի գավթում՝ խաչքարի տեղադրմամբ։ Ահա այս բնական ցանկությունն էր, որ հակասության մեջ մտավ ՎՈՒԵ-ի նկրտումների հետ։ Բոլորիս պարզ դարձավ, որ նպատակը ավելի հեռահար է, քան տաճարի որպես հուշարձան վերականգնելը։ Եվ, ընդհանրապես, սա վրաց իշխանությունների և ՎՈՒԵ-ի գործելաոճն է՝ ո՜չ արիական, ո՜չ քրիստոնեական։ Հետագայում փորձ կարվի վրաց ուղղափառ բնակչություն «կերտել» այստեղ։

Հարգարժան Հայրապետներ, մեր մտահոգությունը, բնականաբար, չի սահմանափակվում միայն այս իրադարձությամբ։ Ջավախքի տարածքում առկա են նաև հայ քաղկեդոնիկ, կաթոլիկ և ժայռափոր եկեղեցիներ։ Առաջինները հայտնի պատճառով լքված են։ Սուրբ տեղը դատարկ չի մնում։ Գուցե դրա համար անհրաժեշտ է Հայ քաղկեդոնիկ ինքնակառավարվող կառու՞յց ստեղծել։ Հակառակ դեպքում, դրանք Վրաց ուղղափառ եկեղեցու համար կդառնան «անմեղ զոհեր»։ Գործելու պատրաստ առաքելական եկեղեցիները հոգևոր սպասավորներ չունեն։Այս 20 և ավելի դժվարին տարիների ընթացքում, չնայած, մեր բազում խնդրանքներին Վիրահայոց Թեմի կողմից չստեղծվեցին ջավախքահայ երիտասարդներից հոգևոր հովիվներ պատրաստելու պայմաններ։Ամենայն Հայոց Կաթողիկոսից ակնկալում ենք այս խնդրանքի բավարարումը։Հույժ անհրաժեշտություն է դառնում Ջավախքի առանձին Թեմի հռչակումը։ Եվ՜ եկեղեցիների քանակով, և՜ ազգաբնակչությամբ (մոտ 200 000) լիովին համապատասխանում ենք դրան:Բացի այդ բարձրաստիճան հոգևորականների ներկայությունը իսկական զսպաշապիկ կդառնա Վրաց ուղղափառ եկեղեցու զավթողական նկրտումներին։ Այն էապես կնպաստի մեր ազգային ինքնության ամրապնդմանը՝ անտեր չզգալուն։ Եթե այս հարցում մեզ աջակցի նաև Ն․Ս․Օ․Տ․Տ Արամ Ա-ն, ապա, երախտապարտ կլինենք։

Խնդրում ենք խորհել Վիրահայոց թեմը հիմնովին թարմացնելու մասին։ Հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից ՋԱՎԱԽՔ-ը դառնում է առաջնահերթություն, ուստի խնդրում ենք Ձեր առավել աջակցությունը։

Մտավորականների միություն / Ազատ Շիպակցյան  /

Ջավախք ժողովրդական շարժում  / Նորիկ Կարապետյան /

«Ջավախք» հասարակական կազմակերպություն  /  Ստեփան Հակոբյան /

«Վիրք» կուսակցություն  / Դավիթ Ռստակյան /

Ք. Ախալքալաք

29.10.2017թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031