Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Վրաստանում բազալտն երեք անգամ էժան, քան Հայաստանում

Հոկտեմբեր 31,2017 21:35

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դեբեդի հովտում կան բազալտի հանքավայրեր: Սակայն դրանց շահագործելու իրավունք ունեցող գործարարների մի մասը գերադասում է քարի արդյունահանմամբ չզբաղվել, այլ՝ բազալտ ներկրել Վրաստանի Բոլնիսի շրջանից: Դա այն դեպքում, որ Բոլնիսի շրջանի բազալտի հանքավայրերն ավելի աղքատ են, քան Նոյեմբերյանի կամ Լոռու հանքավայրերը:

Պատճառն այն է, որ Վրաստանում բազալտը շուրջ երեք անգամ ավելի էժան է, քան Հայաստանում: Քարի արդյունահանմամբ զբաղվող գործարարները հայտնեցին,որ իրենք Վրաստանի բազալտը ներկրելիս Բագրատաշենի մաքսակետում քարի կշռի հաշվարկով բավական մաքսավճար են մուծում, սակայն արդյունքում Վրաստանի բազալտն ավելի էժան է ստացվում: Դրա պատճառն այն է, որ Վրաստանում արդյունահանվող բազալտի բնավճարը ցածր է:

Քար արդյունահանող նոյեմբերյանցի գործարարի խոսքերով՝ Հայաստանում քարի արդյունահանման համար մուծվող բնավճարը բարձր է, այն գրեթե հավասար է ոսկու արդյունահանման համար գանձվող բնավճարին:

Ըստ գործարարի՝ պատճառն այն է, որ Հայաստանում շահագործվող ոսկու հանքերի տերերը իշխանության հետ կապված մարդիկ են: Արդեն տեւական ժամանակ Հայաստանը հարեւան Վրաստանից բազալտ է ներմուծում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031