Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Որսորդ հոգեւորականի լուսանկարներում թե՛ Հայաստանի Կարմիր գրքում, թե՛ միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանի է . «Փաստ»

Նոյեմբեր 01,2017 11:47

Կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ սպանված թռչունները մկնաճուռակների տարատեսակներ են, որոնցից մեկը տափաստանային մկնաճուռակ է՝ գրանցված թե՛ Հայաստանի Կարմիր գրքում, թե՛ միջազգային, և Հայաստանում հանդիպում է միայն միգրացիայի ժամանակ. «Մեզ մոտ չեն բնադրվում, գիշատիչ տեսակների մեծ մասն, առհասարակ, չվող են ՀՀ-ում։ Տափաստանային մկնաճուռակը հանդիպում է միայն չուի ժամանակ, որը միանշանակ դասվում է վերացող թռչունների շարքին, քանի որ միջազգային Կարմիր գրքի մեջ է ներառված որպես անհետացող տեսակ»։

Լյուբա Բալյանը միաժամանակ Հայաստանի թռչունների պահպանության միության (Armenian Society for the Protection of Birds) համահիմնադիրն է։ Հարցին, թե իմանալով, որ թռչունների ապօրինի որս է իրականացվել, իրենց կազմակերպությունը ինչ քայլեր է ձեռնարկում, պատասխանեց, որ ոչինչ էլ չեն կարող անել, քանի որ այդ խնդրի լուծումը իրավաբանական դաշտի հարց է։ Ասում է, որ անձինք, որոնք բացահայտ որսագողությամբ են զբաղվում, որսում են թե՛ թռչունների, թե՛ այլ կենդանատեսակների, որոնք որսի տեսակ չեն համարվում, կամ Էլ բացահայտ վաճառք են կազմակերպում փողոցներում՝ քաջ գիտակցելով, որ օրենքի կողմից չեն պատժվի։ Ըստ զրուցակցի՝ այս խնդիրը պետք է դուրս բերվի քրեական դաշտ, ինչը հնարավոր է անել քաղաքական կամքի դրսևորման դեպքում։

«Օրենքը չի պատժում որսագողին, քանի որ շատ անգամ հնարավոր չի լինում ներկայացնել ապացույց։ Այսինքն՝ պիտի լինես մասնակից, որպեսզի վկայություն տաս։ Ոչ մի տեսակի ֆեյսբուքյան լուսանկարներ կամ տեսանյութեր, ցավոք, հիմք չեն ծառայում, որի պատճառով էլ որսագողերը հեշտությամբ շրջանցում են այս ամենը։ Կամ էլ վաղեմության խնդիրն է արդարացնում նրանց։ Այսինքն՝ ի՞նչ, եթե մարդ են սպանել, և դա բացահայտվել է տարիներ անց, մարդասպանը չպիտի՞ պատժվի, նույն բանն է»,- նկատեց նա։

Քրիստինա ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930