Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Թալիշում ակտիվորեն շարունակվում են առանձնատների և ենթակառուցվածքների շինարարության աշխատանքները

Նոյեմբեր 02,2017 20:55

Թալիշում ակտիվորեն շարունակվում են հիմնովին կառուցվող առանձնատների և ենթակառուցվածքների շինարարությունը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:

Նրա խոսքով որոշ առանձնատներ գրեթե արդեն պատրաստ են, իսկ առանձնատների մյուս մասի շինարարական աշխատանքները դեռևս ընթացքի մեջ է. «Մինչ տարեվերջ առաջին փուլով կառուցվող բոլոր առանձնատները պատրաստ կլինեն բնակվելու համար: Համայնքային կենտրոնի և հանդիսությունների սրահի շինարարությունը գրեթե ավարտվել է: Այս պահին շարունակվում են մանկապարտեզի ու դպրոցի կառուցումը, որոնցում աշխատանքները տարվում են նկուղային հարկերի ամրացման վրա»,- ներկայացնում է Վ. Պետրոսյանը ` հավելելով, որ նկուղային հարկերը կարևոր են, քանի որ հանդիսանալու են որպես ռմբապաստարաններ:

Համայնքի ղեկավարը` մանրամասնելով տարվող աշխատանքների վերաբերյալ, նշում է, որ ջրագծերի կապիտալ վերականգնումն արդեն ավարտվել է և պատրաստ է համայնքի ջրամատակարարման ներքին ցանցը, իսկ նոր կոյուղագծի անցկացման աշխատանքները դեռևս շարունակվում են: Աշխատանքներ են տարվում նաև կենտրոնական փողոցի հարակից հենապատերի ու մայթերի կառուցման վրա: Ալաշանում ժամանակավոր ապաստանած ընտանիքների որոշ տղամարդիկ, ովքեր շարունակում են բնակվել Թալիշում` ներգրավվելով շինարարական աշխատանքներին:

«Թալիշում շինարարության այս փուլը ապրիլյան մարտական գործողությունների հետևանքով ավերածություններից վերականգնելուն ուղղված աշխատանքների մի հատվածն է, իսկ ամբողջովին վերականգնված Թալիշ ունենալու համար դեռևս անելիքներ կան»,- ասում է համայնքի ղեկավարը:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930