Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրական գործընթացի կազմակերպման ընթացքում ոչ մի թերություն, խախտում, իրավիճակ չի առաջացել». Ալբերտ Աղեկյան

Նոյեմբեր 05,2017 21:55

Գեղարքունիքի մարզի 18 տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից սպասարկվող 4 համայնքներում՝ Լճաշենում, Նորաշենում, Չկալովկայում և Սարուխանում, կիրակի՝ նոյեմբերի 5-ին, տեղի էին ունենում ավագանու ընտրություններ:

Տարածքային հանձնաժողովի նախագահ Ալբերտ Աղեկյանը Aravot.am-ին հայտնեց, որ ընտրությունները նորմալ են ընթացել՝ առանց խախտումների: Նա մեզ փոխանցեց մասնակցության տվյալները՝ Լճաշենում մասնակցել է ընտրողների 42 տոկոսը, Նորաշենում 51 տոկոսը, Չկալովկայում՝ 41.3 տոկոսը, Սարուխանում՝ 20 տոկոսը:

«Ընտրական գործընթացի կազմակերպման ընթացքում ոչ մի թերություն, խախտում, իրավիճակ չի առաջացել»,- հավելեց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930